Happy Baby

Երեքշաբթի, 30 Ապրիլի 2019 10:21

Նախորդ օրվա մեր նկարահանման մասին. մեր այս պոստում սիրով կներկայացնենք Ձեզ, թե ինչպիսինն էր մանկական Happy Baby խանութ֊սրահի պաշտոնական բացման արարողությունը Սայաթ Նովա 27 հասցեում։ Բայց նախ մի փոքր տեղեկություն բրենդի մասին. Happy Baby-ն իր տեսականին ստեղծում է հիմնվելով երեխաների նկատմամբ սիրո և հոգատարության վրա: Այն ոչ միայն ապրանք է երեխանների համար, այլև կյանքի նոր ոճի թելադրում է, որտեղ երեխաները երջանիկ են և ապահով: Խանութ-սրահում ներկայացված են մանկասայլակներ, խաղահարթակներ, ճոճաթոռներ, կերակրման աթոռներ, քայլակեր, ինչպես նաև բազմաթիվ այլ իրեր անգլիական ոճով և նրբագեղությամբ: Happy Baby-ն ներկայացնում է Ձեզ նաև խնամքի և անվտանգության պարագաներ, աքսեսուարներ, ինչպես նաև զարգացնող և հետաքրքրաշարժ խաղալիքներ, որոնք անհրաժեշտ են Ձեր երեխային կյանքի առաջին իսկ օրվանից: Բոլոր ապրանքները հարմարավետ են օգտագործման համար, ստեղծված են անվտանգ և հակաալերգիկ նյութերից և անցել են անվտանգության բոլոր անհրաժեշտ փորձարկումները:

Happy Baby-ի բոլոր հավաքածուները ստեղծվում են պրոֆեսիոնալ դիզայներների կողմից: Տեսականին ներկայացված է մեր ֆոտոշարքում։ Ի դեպ, չմոռանամ նշել, որ խանութ-սրահի պաշտոնական բացման կապակցությամբ Հայաստան էր ժամանել բրենդի ներկայացուցիչ Սերգեյ Դանիլովը, ում էլ վստահվեց տոնական տորթի կտրման արարաողությունը։ Happy Baby` որակյալ տեսականի, հաճելի միջավայր, բազում փոքրիկներ, համեղ հյուրասիրություն և անակնկալ նվերներ...

 

 

Հաճախ դիտվածները

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

Գտեք Մեզ