Alaska by Hans and Franz

Հինգշաբթի, 02 Մայիսի 2019 18:09

Եղանակը մեզ տանում է դեպի ամառ` ոգեշնչելով երեկոներն անցկացնել երևանյան լավագույն սրճարանների եւ ռեստորանների բացօթյա հատվածում։ Այ հենց նմանօրինակ վերանդայի բացման երեկոյի ողջ ընթացքն էլ սիրով ցանկանում ենք ներկայացնել Ձեզ` Alaska by Hans & Franz: Եվրոպական խոհանոցի բացառիկ համեղ և չկրկնվող ուտեստներ. ծովամթերք, որսամիս, սթեյք...

 

 

2018 թվականի սեպտեմբերին ք. Երևան, Արամի 64 հասցեում բացված Alaska by Hans & Franz-ը անփոխարինելի հանդիպման վայր է դարձել բիզնես ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչների, զբոսաշրջիկների, ինչպես նաև գեղեցիկ և համեղ ուտեստները գնահատող մեր համաքաղաքացիների համար։ Բացման օրը հենց այդ համատարիմ հաճախորդները եւ գործընկերներն էին Alaska-յի հատուկ հյուրերը, ովքեր ողջ երեկոյի ընթացքում կարողացան վայելել հաճելի երաժշտություն, համեղ սնվել, շփվել և տուն վերադառնալ Vinno գինիներով։

Ի դեպ, Alaska by Hans & Franz-ը պատկանում է MBG Hospitality ընկերությանը, որը հայաստանյան HORECA ոլորտում գործող խոշոր մուլտիբրենդային ընկերություն է: Այն հիմնադրվել է 2013 թ. Երևանում Կարեն Մարգարյանի կողմից, ներառված է ՀՀ խոշոր հարկատուների ցուցակում:

Ընկերությունը միավորում է եվրոպական և հայկական խոհանոցով 7 բրենդեր ( Louis Charden, Hans &Franz, Chinar, Tsirani Home, Tsirani Garden, Vostan, Alaska by Hans&Franz, White hall by Tsirani:

Հիշեցնենք Alaska by Hans & Franz-ի հասցեն և հեռախոսահամարը`

Հասցե` Արամի 64

Հեռ`. 041 210 211

 

 

Հաճախ դիտվածները

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

Գտեք Մեզ