Business & HR forum 2016

Երկուշաբթի, 14 Նոյեմբերի 2016 17:08

 

Այսպիսով, նոյեմբերի 12-ին Մոսկվա Կինոթատրոնում կայացավ տարվա ամենամեծ "Business & HR forum 2016" նախագիծը: Այն կազմակերպել էր Հայաստանում մարքեթինգային ոլորտի ամենահայտնի կազմակերպություններից մեկը՝ Global Media Lab ընկերությունը:

Նախագծի շրջանակներում՝ կազմակերպության նպատակն էր ստեղծել երկակի նշանակության հարթակ:

Առաջին հերթին՝ ֆորումն ուներ B2E (Business to Employee) ֆորմատ: Ֆորումի շրջանակներում մասնակիցները ստացան կարևոր տեղեկատվություն այն մասին՝ ինչպես պետք է ներկայանալ գործատուին և ինչպիսին պետք է լինի ՙՙԱնձնային իմիջ՚՚ ասվածը:

Ֆորումի երկու թրեյներները իրենց ելույթների ընթացքում մատնանշեցին կարևորագույն սկզբունքներ, որոնցով պետք է առաջնորդվի մերօրյա անհատը՝ կազմակերպությունների հետ գործնական կապեր հաստատելիս:

Թրեյներներից հայտնի դիզայներ և ոճաբան՝ Արամ Նիկոլյանը, խոսեց անհատական իմիջի կերտման կարևորագույն կետերի մասին, որոնք, վստահաբար, մեծ նշանակություն կունենան ֆորումին մասնակից ավելի քան հինգ հարյուր հոգու՝ որպես ներկայանալի անհատ ձևավորվելու գործընթացում:

Իսկ աշխատանքային էքսպոն հնարավորություն տվեց մասնակիցներին ծանոթանալու կազմակերպությունների թափուր աշխատատեղերին, ինչպես նաև տվյալ կազմակերպությունների մշակութային առանձնահատկություններին՝ հետագայում՝ դիմելուց, առավել տեղեկացված լինելու համար:

Ինչպես նշեցինք՝ ֆորումն ուներ երկակի նպատակ:

B2B (Business to Business) ֆորմատի շրջանակներում բիզնես ոլորտում գործող ընկերությունները ստացան հնարավորություն ներկայացնելու իրենց կորպորատիվ մշակույթը, փորձեցին մատնանշել ոլորտում իրենց առավելությունները մրցակիցների նկատմամբ, ինչպես նաև նախագծեր, որոնց շրջանակներում հնարավոր կլիներ ներկա գտնվող կազմակերպությունների հետ համագործակցության եզրեր գտնել:

Ֆորումի թրեյներ՝ եվրոպական ETCN-ի կողմից որակավորված HR փորձագետ` Արմեն Սարգսյանը՝ B2B ֆորմատի շրջանակներում, խոսեց կազմակերպությունների HR Brand- ի կերտման և զարգացման հիմնահարցերի մասին՝ անդրադառնալով 2017 թվականին սպասվող միջազգային տենդենցներին, որոնց հետևելը կօգնի մասնակից կազմակերպություններին՝ որակի միջազգային մակարդակին հասնելու իրենց ձգտումներում:

Global Media Lab - ը շնորհակալություն է հայտնում “Business & HR forum 2016” նախագծի շրջանակներում իր գործընկերներին աջակցության և մասնակից կազմակերպություններին ու անհատներին՝ ֆորումին մասնակցելու, ակտիվություն ցուցաբերելու և իրենց մշակույթով ներկաների հետ կիսվելու համար, ինչպես նաև հույս հայտնում, որ ֆորումը դրական ազդեցություն կունենա իրենց անհատական և գործնական նպատակներում:

Մինչ հաջորդ ծրագրեր…

 

Հաճախ դիտվածները

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

Գտեք Մեզ