Fashion Talk

Fashion Talk

Նոյեմբերի 26-ին  ArmMod Fashion-ը հրավիրել էր ոլորտի ներկայացուցիչներին, գործընկերներին և ընկերներին ջերմ ու անմիջական Fashion Talks-ի քաղաքի լավագույն ռեստորաններից մեկում՝ Seasons-ում։ Հյուրերին իսկապես շատ հաճելի երեկո էր սպասվում , որի ընթացքում անհատապես անդրադարձ եղավ բոլոր հյուրերին, ովքեր փորձեցին կիսվել իրենց փորձով և խորհուրդներով։ Իսկ մոդելներից Վիկտորյա Ադամյանը հանդես եկավ գեղեցիկ երաժշտական համարով, Ռիփփի Սարգսյանը զարմացրեց քանոնի  կատարմամբ,  Անուշիկ Մանուկյանը բոլորին գերեց իսկպանական ֆլամենգոյով , Նարե Օրդյանն էլ հուզեց իր հեղինակային մոնոներկայացմամբ։ Երգչուհի Մարգարիտա Օգանովան և Սուսաննա Գևորգյանը ևս հանդես եկան գեղեցիկ երգերով։  Վերջում բոլոր հյուրերը նվերներ ստացան Penti Armenia-ի կողմից։ Նաև խաղարկվեց նվերներ Dounub Home Armenia-ի, ինչպես նաև JenA և Just Black հայկական  բրենդերի կողմից։ Ստացվեց այնպես , որ երեկոյի ընթացքում հատուկ հյուրերը դեֆիլեյով մրցեցին , իսկ մոդելները ելույթ ունեցան։ Երեկոն ավարտվեց կեսգիշերին Նարե Զաքարյանի ծննդյան անակնկալով։

Ինչպես նշեցին կազմակերպիչները սա  կարել էր համարել նաև մտերմիկ  շնորհակալական երեկո, որը կարող ենք ինքներս էլ հաստատել, որ հիանալի ստացվեց։

You May Also Like

See more