Flash Motors – անվճար տեխզննում կանանց համար

Flash Motors – անվճար տեխզննում կանանց համար

Անչափ կարոտել են իրենց առօրյա եռուզեռին նաև մեր գործընկերները, որոնք բազում անակնկալ նվերներ են պատրաստել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար, չէ՞ որ աշխարհում տիրող իրավիճակի պատճառով նրանք ինչպես հարկն է չհասցրեցին վայելել իրենց հասանելիք մեկամսյակը։

Challenge-ի շրջանակներում Flash Motors-ին ուղղված հարցերին ստացանք այսպիսի հակիրճ պատասխաններ։ Flash motors-ի ղեկավարությունը նույնպեա հորդորում է բոլորիս այս օրերին տանը մնալ, զբաղվել սիրելի անելիքներով և իրենց կողմից առաջարկում է նման անակնկալ հայուհիների համար:
Հարգելի կանայք, սիրելի աղջիկներ, կարանտինի ավարտվելուն պես Flash Motors-ում Ձեր մեքենայի տեխզննումը կլինի բացարձակ ԱՆՎՃԱՐ։
«ՖԼԵՇ ՄՈՏՈՐՍ» ընկերությունը մի շարք հանրաճանաչ ապրանքանիշերի՝ Hankook, Triangel, Masuma, Meyle, Bosh, Tenax պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: Ներմուծում է անվադողեր, ավտոպահեստամասեր, մարտկոցներ, ավտոյուղեր անմիջապես արտադրողներից: Ունի առևտրային կետերի լայն ցանց Հայաստանում, որը ներառում է խանութներ Երևանում և մարզերում:
«ՖԼԵՇ ՄՈՏՈՐՍ» ընկերությունն ունի մի քանի ավտոտեխսպասարկման կայաններ ՀՀ-ում: Զինված է գերժամանակակից սարքավորումներով, լավագույն մասնագետներով, ինչպես նաև առաջարկում ենք ավտոտեխսպասարկման ծառայությունների մեծ ցանկ:
Պարզապես պետք է զանգահարել նախապես և հերթագրվել`
055 66 66 40

You May Also Like

See more