Good Time ընտանեկան ժամանցի կենտրոնի պաշտոնական վերաբացումը

Good Time ընտանեկան ժամանցի կենտրոնի պաշտոնական վերաբացումը

Հոկտեմբերի 31-ին պաշտոնապես իր դռները կրկին բացեց Good Time ընտանեկան ժամանցի կենտրոնը: Վայր, որը շատ երեխաների ամենասիրելին է եղել միշտ, քանի որ այն հարմար է թե հատուկ առիթներ նշելու, թե թեմատիկ միջոցառումներ կազմակերպելու և, թե պարզապես ընտանեկան ընթացիկ օրը հիշարժան դարձնելու համար: Նկարները նայելիս հաստատ կնկատեք, թե որքան լավ են իրենց այստեղ զգում օրվա հյուրերը. և երեխաները, և թե նրանց ծնողները: Եկեք սկսենք հերթով` նախ ներկայացնելով պաշտոնական բացման ողջ ընթացքը: Կարմիր գորգով, ձայնային և լուսային հատուկ էֆեկտներով հագեցած շքամուտքի դիմաց կանգնած երկարաոտ ծառրածուները ներս էին հրավիրում օրվա հատուկ հյուրերին, որոնց մեջ, ի դեպ, Դուք հաստատ Ձեզ ծանոթ ու սիրելի դեմքեր կտեսնեք: Իսկ արդեն ներսում` համեղ հյուրասիրություն, հաճելի երաժշտություն ու լավ ժամանակ անցկացնելու անծայրածիր տարածություն: Երկրորդ հարկում հանդիսությունների սրահն էր, որտեղ հատուկ բացման արարողության համար հրավիրված էր Art-Wine Part-ն. մոլբերտներ, ներկեր, նկարներ և փոքրիկներին անվերջ ստեղծագործելու հնարավորություն: Art-Wine Party-ին մենք բազմիցս անդրադարձել ենք մեր պոստերում, բայց ևս մեկ անգամ հիշեցնենք, որ այս ծառայությունն իսկապես եզակի է մեր մայրաքաղաքում: Նկարելուց հետո երեխաներին արդեն դժվար էր գտնել նույն տարածքում, չէ որ Good Time-ը 5 հարկանի ահռելի շինություն է` հագեցած երեխաների օրն իրական տոն դարձնելու բոլոր պայմաններով. ավտոդրոմ, սահադաշտ, ջրային նավակներ և գլաններ, նաև մեծ լաբիրինթ, տարատեսակ ատրակցիոններ ու խաղեր: Արդեն պատկերացնում եք չէ երեխաների ոգևորությունը… այո, այո, բայց հավատացեք, նրանք շատ հեշտ ու արագ կրկին հայտնվեցին երկրորդ հարկում, երբ սկսվեց շոու ծրագիրը: Ի դեպ, երկրորդ հարկի մասին ասենք, որ այն հանդիսությունների շատ մեծ սրահ է` հագեցած լուսային և ձայնային վերջին սարքավորումներով, մեծ լեդ էկրանով, տարատեսակ շոու ծրագրեով: Այս մեծ սրահից զատ երրորդ հարկում կա նաև երկու առանձնասենյակ, եթե կցանկանաք Ձեր բալիկի տարեդարձն առանձին նշել: Չմոռանանք նաև DJ-ի ծառայության մասին, չէ որ հենց նա էր ապահովում ողջ օրվա բարձր տրամադրությունը: Դե իսկ տոնական երեկոն ամփոփվեց տորթի կտրման արարողությամբ, որը վստահված էր հաստատության տնօրեն Վարդան Սահակյանին: Ի դե, տորթը փորձեցինք, շատ համեղ էր և ոչ միայն տորթը, առհասարակ Good Time-ը զարմացրեց մեզ իր խոհանոցով` առաջարկելով ռեստորանային ճաշացանկ սրճարանային գներով: Այնպես որ շտապեք ամրագրել Ձեր երեխայի տարեդարձը հենց Good Time-ում:

You May Also Like

See more