Fs Projects-ը մայիսի 19-ին Ծիրանի Ծառ ռեստորանում կազմակերպել էր «Gurman Day»նախագիծը:
Միջոցառումը միտված էր Ծիրանի Ծառ ռեստորանի նոր մենյուի ներկայացմանը:
Միջոցառման ընթացքում հրավիրված սոմելյեն ծանոթացրեց գինու ստեղծման ընթացքին, կոտրեց կարծրատիպերը ուտեստների հետ գինու ընտրության վերաբերյալ: Միջոցառման մասնակիցները համտեսեցին 3 տեսակի տաք ուտեստ(խոզի, տավարի և գառան մսից պատրաստված իրենց գարնիրներով) և 2 աղցան՝ գանձակ և քաղցր սմբուկով:
Հայկական արտադրությունը խթանելու միտումով հայ արտադրողները իրենց ապրանքատեսակներով ներկայացել էին և նվերներ էին պատրաստել նախագծի մասնակիցների համար:
Homeland Armenia-ի ներկայացուցիչը ներկայացրեց իրենց 3 տարիների պատմությունը և խոսեց իրենց հաջողության գրավականի մասին՝ Homeland Armenia-ի պահածոնները պատրաստվում են միմիայն գյուղացիներից գնված բանջարեղենով և մրգերով:
Aregi ընկերությունը ներկայացնում էր իր հայկական արևահամ խրթխրթան մրգային և բանջարեղենային չիպսերով, յուրահատուկ և օգտակար շուջուխներով,վեգան ալկոսնեքերով, թթու լավաշներով, դիետիկ ապուրների մեծ տեսականիով, որոնք բացառապես պատրաստված են բացառապես բնական հումքից:
CleopatraArmenia-ն գեղեցիկ և տարբերվող նվերներ էր պատրաստել իր բազմազան տեսականուց նախագծի մասնակիցների համար:
Նախշ սվիթը ներկայացնում էր իր շա՜տ գեղեցիկ ձեռագործ շոկոլադները: Ամենահետաքրքիրը այն էր, որ տնօրեն Գայանե Գուլոյանը ինքնուս է:
Դե էլ ինչ Gurman Day առանց ամենահամեղ Armenia Wine-ի գինիների:
ARMENIA Wine-ը մասնակիցներին հյուրասիրեց «Yerevan» սև և սպիտակ գինիները, ինչպես նաև նվերներ էր պատրաստել մասնակիցների համար
Atorq Villa-ն քաղաքից դուրս, բայց քաղաքի ներսում գտնվող վայր է՝ կառուցված ֆեն-շույի փիլիսոփայությամբ: Այստեղ կարող եք նշել ցանկացած միջոցառում, կազմակերպել ընկերական հավաքույթներ կամ պարզապես անցկացնել մեկ ամբողջ օր սիրելիների հետ:
Գայանե Բաղդասարի Գրիգորյանը դեմքի խնամքի և գեղեցկության էքսպերտ է, ով օգնում է աղջիկներին և կանանց ավելի խնամված և ինքնավստահ լինել նախագծի շրջանակներում խոսեց գեղեցիկ և խնամված լինելու գաղտնինքների մասին, ինչպես նաև խնամքի պարագաներով նվեր բոքսեր էր պատրաստել նախագծի մասնակիցների համար:
Gurman Day նախագիծը վերջին ժամանակներում ամենաստացված նախագծերից մեկն էր, որին մասնակցել էր Paparazzilife.am-ը: