Hilton-ը 100 տարեկան է…

Hilton-ը 100 տարեկան է…

Մոտ 400 հարգարժան հյուրեր, Gatsby թեմատիկ Party, համեղ հյուրասիրություն և հաճելի երաժշտություն։ Hilton֊ը նշում է իր 100 ամյակը։ Կարծում եմ փոքրիկ պատմական ակնարկը շատ տեղին կլինի այս պահին. Hilton հյուրանոցների ցանցը հիմնվել է 1919 թվականին, երբ Conrad Hilton-ը գնեց իր առաջին հյուրանոցը Texas քաղաքում։ Դրանից մի քանի տարի հետո հիմնադրեց իր առաջին հյուրանոցը, որը կրում էր հենց իր անունը և այդպես հիմք դրվեց ներկայումս աշխարհում ամենահայտնի հյուրանոցների ցանցերից մեկին։ Conrad Hilton-ը սովորական հոթելյե չէր, նա իննովատոր էր, քանի որ Hilton֊ի նպատակն էր հյուրանոցը դարձնել մի վայր, որտեղ ջերմ ընդունելությունը և կոմֆորտը թույլ կտան հյուրին մոռանալ ճանապարհային հոգնածությունը և վայելել հանգիստը։ Եվ դա նրա մոտ միանշանակ ստացվեց, նա առաջինն էր, ով հյուրերի սենյակում ըմպելի անվճար ջուր դրեց, կամ սենյակում ուտելիքը մատուցելու գաղափար մտցրեց։ Ներկայումս այդքան հասարակ դարձած բավական սերվիսներ ներդրվել են հենց Hilton-ի շնորհիվ։ Այս պահին ցանցն ունի 17 բրենդ, 113 երկրում ավելի քան 570 հյուրանոց։ Ցանցի պորտֆոլիոյին է պատկանում նաև DoubleTree by Hilton բրենդը, որն արդեն 50 տարի է հյուրընկալում է իր հյուրերին։

– << 100 տարի ոլորտում միանշանակ մեծ նվաճում է և նշանակալի առիթ մեծ շուքով նշելու և նոր հարյուրամյակում նոր պատմություն կերտելու համար։ Մենք Great Gatsby թեմատիկ միջոցառումով ուզում էինք փոխանցել Conrad Hilton֊ի ժամանակների շունչը, ինչը հրավիրվածների արձագանքից ենթադրում ենք բավական լավ ստացվեց>> – մեզ հետ զրույցի ընթացքում նշեց DoubleTree by Hilton Yerevan City Centre-֊ի մարքեթինգի և PR֊ի մաանագետը։ Ի դեպ, Երևանում DoubleTree by Hilton-ը բացվել է 2017 թվականին և այդ օրվանից թարմ պատրաստված բրենդային թխվածքաբլիթներով և ջերմ ժպիտներով հյուրընկալում է իր բոլոր հյուրերին։

Իսկ մենք սիրով Ձեզ ենք փոխանցում տոնական օրվա ընթացքում տիրող մթնոլորտն ու տրամադրությունն այ այս տեսակ գեղեցիկ կադրերի միջոցով։

You May Also Like

See more