Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

#Urbanista Grand opening !!!

Shoppingamania

Parties

#Urbanista Grand opening !!!

Tuesday, 26 June 2018 10:23

Նախորդ օրվա մեր բացահայտումը` Urbanista դիզայներական հագուստի բրենդ, որը պաշտոնապես բացեց իր դռները Մոսկովյան 28 հասցեում: Հագուստ անկախ, գեղեցիկը գնահատող, ամեն ինչում արվեստ փնտրող կանանց համար, ովքեր հստակ գիտեն, թե ինչ են ուզում, ուր են գնում և ինչ սպասելիքներ ունեն կյանքից: Ում համար հագուստը արտահայտչաձև է, և դրա շնորհիվ նրանք երբեք աննկատ չեն մնում, ովքեր գնահատում են գեղեցիկի ու հարմարի համադրությունը և պատրաստ չեն կոմպրոմիսի ոչ մեկ, ոչ էլ մյուս ուղղությամբ: Կանայք, ովքեր բաց են աշխարհին ու մեծ տեղ են տալիս իրենց ազատությանը և, այդ ամենով հանդերձ, չեն կորցնում իրենց խորհրդավորությունը: Ահա թե ինչպիսինն է Urbanista բրենդի թիրախային կերպարը: Եվ, բնականաբար, այս բրենդին չէր հաջողվի ստեղծել Ձեզ շրջապատող ողջ գեղեցկությունը, եթե հենց այդպիսինը չլինեին բրենդի հիմնադիրները՝ Մելքոնյան Ամալիան և Տեր-Ավետիքյանց Դարյան: Երկու կին, երկու ճարտարապետ, որոնց հաջողվեց թարմ շունչ տալ, նոր հունով ուղղորդել իրենց մասնագիտական հմտություններ և միացնելով այդ ոլորտում ունեցած հիմնավոր գիտելիքները գեղեցիկը ստեղծելու երազանքի հետ՝ ստանալ վերջնարդյունքում այս ամենը: Նրանց հագուստներն ըստ էության պատմում են հենց իրենց մասին, բացարձակ, կատարյալ անկեղծությամբ, ամեն մի մոդելի մեջ կարելի է տեսնել նրանց ուրվագիծը: Իսկ այս գեղեցիկ անկյունը՝ Urbanista խանութ-սրահը, դիզայներական հագուստի բրենդի ստեղծման երազանքի տրամաբանական շարունակությունն է: Այստեղ հաճելի է ուղղակի գտնվել և Դուք դրանում կհամոզվեք, երբ այցելեք, քանի որ այս փոքրիկ տարածության մեջ բացարձակ ու մշտապես օդում ներշնչանք է պտտվում:

 

 

  • Halloween-ը Alaska-ում
    Halloween-ը Alaska-ում

    MBG Hospitality ռեստորանների խմբի նորաբաց Alaska by Hans and Franz-ն թեպետ շատ կարճ ժամանակ է ինչ պաշտոնապես բացել է իր դռները, բայց արդեն հասցրել է սիրելի հավաքավայր դառնալ շատերի համար։

  • Ուրբաթ երեկոն Ինֆյուժն բար-ռեստորանում
    Ուրբաթ երեկոն Ինֆյուժն բար-ռեստորանում

    Reebok-ը իր ակումբի հավատարիմ հաճախորդների և նրանց ընկերների համար կազմակերպել էր ռիթմային ուրբաթ երեկո՝ հրավիրելով Սոնա Ռուբենյանին և Գարիկ Պապոյանին:

  • Kids Fashion Day-ը Yerevan Fashion Week-ի շրջանակներում !!!
    Kids Fashion Day-ը Yerevan Fashion Week-ի շրջանակներում !!!

    Yerevan fashion Week golden lace նորաձևության շաբաթվա փակումը վստահված էր արդեն իսկ շատ սիրված և պահանջված KIDS FASHION DAY նախագծին:

  • IQOS-ի խաղարկության երջանիկ հաղթողը կուղևորվի Մոսկվա
    IQOS-ի խաղարկության երջանիկ հաղթողը կուղևորվի Մոսկվա

    Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ (PMI) ընկերությունը Double Tree By Hilton հյուրանոցում կազմակերպել էր մեծ խաղարկություն։

  • Grand Opening - 13 Lounge Bar
    Grand Opening - 13 Lounge Bar

    Արդեն 4 տարի է՝ Opera Suite հյուրանոցի 13-րդ հարկում տեղակայված Լաունջ Բարը երեւանցիների, մայրաքաղաքի հյուրերի և առհասարակ գիշերային կյանքի ու երեկույթների բոլոր սիրահարների նախընտրելի վայրերից մեկն է դարձել:

Վիդեո

Ֆոտոսեսիա

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ