Shoppingamania

Parties

Vardanyan's Accessories

Երեքշաբթի, 18 Դեկտեմբերի 2018 12:25

Ամանորին Ձեր կերպարը ցանկալի է ամբողջացնեք աքսեսուարներով. գեղեցիկ նմուշներ, որոնք չեն կրկնվում, պատրաստված են բնական քարերից, ոճային են, հետաքրքիր դիզայներական լուծումներով, և ինչու՞ ոչ, նաև մատչելի։ Սիրով Ձեզ ենք ներկայացնում Yerevan Mall-ում տեղակայված Vardanyan's Accessories֊ի տեսականին, որը ամբողջությամբ համապատասխանում է վերևում նշված բնութագրին։

Vardanyan's Accessories-ի հիմնադիրը Աստղիկ Վարդանյանն է, ով զարդերի գեղեցիկ և ոճային լինելուց բացի, չափազանց մեծ ուշադրություն է դարձնում նաև որակին, որպեսզի Ձեր սիրելի զարդերը ծառայեն Ձեզ` չկորցնելով իրենց թարմ երանգն ու փայլը։ Աստղիկն առաջարկում է Ամանորին կրել բնական քարերից գեղեցիկ բռոշներ, որոնք ակցենտային հավելում կլինեն Ձեր կոստյումին, կամ վերարկուին։ Վզնոցները, թևնոցները և ականջօղերը նույնպես կարող են ընդգծել Ձեր ոճը, կամ պարզապես ցանկալի նվեր դառնալ Ձեր սիրելի մարդու համար։ Իսկ եթե Դուք նախընտրեք այնպիսի մի զարդ, որը առկա չլինի Vardanyan's Accessories-ում, հոգ չէ, Աստղիկը 2-3 օրվա ընթացքում այն կյանքի կկոչի, քանի որ այստեղ ընդունվում են նաև զարդերի անհատական պատվերներ։ Չմոռանամ նշել, որ Vardanyan's Accessories-ում կան նաև արծաթյա զարդեր, փայտե կրծքազարդեր և ամանորյա աքսեսուարներ...

 

 

Վիդեո

Ֆոտոսեսիա

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

Գտեք Մեզ