Juliette Has a Gun Vanilla Vibes նոր բույրը Hermitage-ում

Juliette Has a Gun Vanilla Vibes նոր բույրը Hermitage-ում

Vanilla Vibes` նոր բույր, որը տաքուկ ու քաղցր վանիլի և սառը ծովի աղի թարմության համաձուլումն է։ Այն մեզ տեղափոխելով անապատի անսահմանություն` միևնույն ժամանակ պահում է վերին բարձրունիք և դարձնում շատերի ոգեշնչման աղբյուրը։ Իսկ Juliette Has a Gun-ի նոր՝ Vanilla Vibes բույրը ոգեշնչված է լեգենդար Burning Man փառատոնից: Նոր բույրը վանիլի, ծովի աղի, խոլորձի, բենզոինի համադրությունն է, որը ստեղծում է երկու հակասական զգացմունք:

Նախորդ օրը մենք կարողացանք ոչ միայն առաջինը զգալ և գնահատել Vanilla Vibes-ի բույրը, այլ մասնակիցը լինել համապատասխան թեմատիկ փակ երեկոյի, որի գլխավոր հյուրը Հայաստան էր ժամանել հենց այդ կապակցությամբ։ Շփվել Նինա Ռիչիի ծոռնուհու` Անտիանա Ռիչի հետ, խմել կապույտ կոկտեյլ, լսել հաճելի երաժշտություն և այդ ամենը աննկարագրելի դուրեկան բույրի ներքո. այո՛, դա համապատասխան է Hermitage-ի ձեռագրին։ Միանշանակ այս տարվա ամենավառ ու ինքնատիպ պարֆյումերային նոր թողարկումներից մեկը, որն արդեն ներկայացված է Hermitage սրահներում, կարող է դառնալ հենց Ձերը։

Հասցեները Երևանում`

Հանրապետության 62

Մաշտոցի 9

Սայաթ֊Նովա 8

Հյուսիսային Պողոտա 6

Կոմիտաս 39

Իսահակյան 22/10

Հեռ` (011) 500 500

You May Also Like

See more