Kids Fashion Day – Back To School

Kids Fashion Day – Back To School

Օգոստոսի 27-ին քաղաքի լյուքս կարգի՝ The Alexander հյուրանոցային համալիրում, կայացավ Kids Fashion Day նախագծի Back to School խորագրով հերթական շքեղ ցուցադրությունը:

Ինչպես բազմիցս ներկայացրել ենք նախագծի շրջանակներում ներկայացվում են քաղաքի լավագույն մանկական բրենդային խանութ-սրահների հավաքածուները՝ ուղորդելով ծնողներին թե, որ խանութ-սրահներից ինչպիսի գեղեցիկ լուքեր կարելի է ձեռք բերել: Բացի օգտակար լինելուց նախագիծը տոն է դարձել մասնակից երեխաների համար , այնքան է  սիրվել , որ օր օրի հետաքրքրվողների և գործընկերների թիվը  աճում է:

Ցուցադրության ընթացքում ներկայացվեցին այնպիսի լյուքս կարգի բրենդներ, ինչպիսիք են` Gucci, Dolce & Gabbana, Baby Dior, Givenchy, Little Marc Jacobs, Chloe, Karl Lagerfeld, որոնք առաջարկում էր Prince  Princess խանութ սրահը,  այնպես էլ ներկայացվեցին այլընտրանքային  գեղեցիկ և ոճային տարբերակներ  Serjant Major , Choupette , 5.10.15.,  , Zippy  բրենդային բուտիկների կողմից, որոնք հասանելի են բոլորին: Ի ուրախություն բոլորիս ակտիվ մասնակցություն ունեցան նաև Tetta Kids, Lusine Hovhannisyan և AnLi հայկական ապրանքանիշերը՝ իրենց յուրահատուկ տարբերակներով:

Նախագծի հիմնադիրներ՝ Կարմեն Ղազարյանը և Ռուբինա Գրիգորյանը փաստեցին, որ փորձել են ներկայացնել տարբեր գնային կատեգորիաների  բրենդներ, որպեսզի հնարավորություն տան տարբեր նախասիրությունների ծնողների գտնել իրենց իսկ փնտրած սեպտեմբերյան լուքերը :

Ցուցադրությունը իրենց ելույթներով էլ ավելի գեղեցկացրեցին փոքրիկ երգչուհիներ՝  Յանա Գրիգորյանը, Քենդի  Էնջին, Ալվինա և Մարիա  Ադամյանները, ինչպես նաև գեղեցկուհի մոդելներ և պարուհիներ՝  Մարին  և  Լյուսին:

Փոքրիկ  մոդելների  դեֆիլեի դասընթացները  անցկացվել էին կանացի լավագույն վելնես ակումբ՝ Cataleya Wellness Club-ում, գեղեցկուհի մոդել՝ Նարե Զաքարյանի  հետ: Իսկ The Alexander Luxuary հյուրանոցային համալիրի նախասրահը էլ ավելի շքեղ ու թեմատիկ տեսք էր ստացել՝ Miracle event planning ընկերության֊՝ շքեղ ձևավորման  շնորհիվ:

Մենք ևս շնորհավորում ենք  Կարմենին և Ռուբինային,ինչպես նաև բոլոր մասնակիցներին և գործընկերներին՝ անհամբերությամբ  սպասելով  հերթական կրեատիվ ցուցադրությանը:

You May Also Like

See more