Kids Fashion Day – coming soon

Kids Fashion Day – coming soon

Հոկտեմբերի 18-ից 20-ը Երևանում, իսկ ավելի հստակ Meridian-ում, կրկին գեղեցիկ ցուցադրություններ են սպասվելու Yerevan Fashion Week Golden Lace նախագծի շրջանակներում։ Իսկ այսօր Dvin Music Hall-ում մենք ներկա էինք հոկտեմբերի 20-ին կայանալիք Kids Fashion Day նախածի գլխավոր նկարի ( շապիկի ) նկարահանման ընթացքին։ 5 փոքրիկ հրաշքներ` Արայիկը, Գաբին, Յանան, Անահիտը և Մարիան պարզապես փայլում էին մայրաքաղաքի լյուքս կարգի խանութ-սրահներից մեկի հագուստներով։ Խոսքը Mommy խանութ-սրահի մասին է, քանի որ մոդելներն ամբողջությամբ կրում էին Dolce Gabbana-յի Flash հավաքածուի նմուշները, որոնք առկա են բացառապես Mommy խանութ-սրահում։ Ի դեպ, նկարահանումների մասին… դրանք իրականացվել են ամենաշքեղ Dvin Music Hall-ում, իսկ թե ինչ կստացվի արդյունքում, կարող եք հետևել հոկտեմբերի 20-ին, քանի որ մենք այդ օրը սիրով ներկայացնելու ենք ցուցադրության ողջ ընթացքն ուղիղ միացմամբ։

You May Also Like

See more