Kids Fashion Day – coming soon

Kids Fashion Day – coming soon

Շատերի համար արդեն նորություն չեն Kids Fashion Day մանկական ամենաշքեղ ցուցադրությունները, որոնք տեղի են ունենում մայրաքաղաքում` համապատասխան խորագրերով։ Մենք միշտ ներկա ենք գտնվում և սիրով լուսաբանում այս միջոցառումները, քանի որ հենց այս նախագծի շրջանակներում են ամենաթիթիզ մոդելները հանրությանը ներկայացնում մայրաքաղաքի լավագույն խանութ-սրահների և դիզայներների մանկական հագուստները` օգնելով գերզբաղված մայրիկներին ծանոթանալ առաջարկվող նոր տեսականուն։ Այս անգամ ներկա գտնվեցինք նաև նախագծի նախապատրաստական փուլին, երբ փոքրիկ մոդելները` դեֆիլեի հատուկ եռամսյա կուրս անցնելուց հետո, գեղեցիկ ֆոտոսեսիայի էին մասնակցում, այն էլ գուշակե՞ք որտեղ. Ազգային Ժողովի այգում։

Ստորև ներկայացնում ենք մեր որսացած կադրերը և հիշեցնում, որ հերթական գեղեցիկ ցուցադրությունը մեզ սպասվում է օգոստոսի 27-ի ժամը 19։00-ին The Alexander հյուրանոցում։ Հետևե՛ք մեզ …

You May Also Like

See more