Kids Fashion Day / Yerevan Fashion Week Golden Lace

Kids Fashion Day / Yerevan Fashion Week Golden Lace

Հոկտեմբերի 20-ին Kids Fashion Day նախագծի աշուն -ձմեռ  ցուցադրությունը կայացավ Yerevan Fashion Week Golden Lace նորաձևության շաբաթվա շրջանակներում՝ Meridian Expo-ի  շքեղ և միջազգային չափանիշներին համապատասխան Fashion սրահում:  Ներկայացվեցինհայկական, ֆրանսիական, ռուսական և մուլտիբրենդային այնպիսի խանութ-սրահների բացառիկ նմուշներ, ինչպիսիք են Mommy, Choupette, Stilnyashka, Texart և Bellange:

Երեկոն վարեց սիրված մոդել և հաղորդավարուհի Լյուսի Հայրապետյանը:

Միջոցառումը սկսվեց Զարուհի Բաբայանի վոկալ ստուդիայի սաների գեղեցիկ կատարումով:

Ցուցադրման բացումը վստահված էր հայկականարտադրության Texart-ի գեղեցիկ շարֆերին՝ հայկական զարդանախշերովևտառերով։

Ապա շարունակվեց Mommy խանութ-սրահ-ի ցուցադրությամբ: Այս անգամ  Mommy-ն  առաջարկում էր ձմռանն ունենալ շքեղ տեսք` համադրելով Moncler, Philipp Plein, Dolce & Gabbana բաճկոնները Lanvin և Cesar Paciotti կոշիկներիհետ:

Kids Fashion Day նախագծին հենց առաջին իսկ ցուցադրությունից մասնակցած ֆրանսիական Choupette ապրանքանիշը նախատեսված նորաոճ թե՛տղաների, թե աղջիկների համար, ներկայացավ էլեգանտ, շքեղ , գունային մեղմ համադրությամբ նմուշներով։

Վառ գունային խաղը և ոճային համադրությունները ավելի քան հատուկ են Stilnyashka խանութ-սրահին: Հենց իրեն բնորոշ նմուշմերով էլ հանդես եկավ այս ապրանքանիշը:

Ցուցադրությունը շքեղագույն նոտայով ավարտեց BelleAnge-հայկական ապրանքանիշը՝ իր երեկոյան զգեստների հավաքածուով՝ ստեղծված հատուկ  փոքրիկ արքայադուստրերի համար:

Ողջ երեկոյի ընթացքում գեղեցիկ կատարումներով հանդես եկան Մարիա և  Ալյա  Ադամյանները, Միլա Ջավադյանը, Քենդի Էնջին, Նատալին,  Անյան  և  Սառան, պարուհի  Լյուսին և Էլենը:

Իսկ երեկոն եզրափակվեց սիրված և ճանաչված երգչուհի Զառա Մարկոսյանի հիանալի կատարումներով:

Kids Fashion Day նախագծի կազմակերպիչներ՝  Կարմեն Ղազարյանը և Ռուբինա Գրիգորյանը շնորհակալություն են հայտնում  Meridian Expo կենտրոնի , Bio Way ,  Miracle event planning և Texart Print  ընկերությունների տնօրինություններին՝ արդյունավետ համագործակցության համար:

You May Also Like

See more