Գինու օրերին Paparazzilife.am-ի թիմը բացահայտեց Նորույթ մեր շուկայում՝ Koghba wines from Green villages…
3 օրերի ընթացքում ծանոթացանք գինիների տեսակներին և պատմությանը:
Կանաչ Գյուղը ներկայացնում է չոր և կիսաչոր գինիներ Տավուշի մարզից։ Koghba Wines-ը վերցրել է տարածաշրջանի ամենայուրօրինակ և էնդեմիկ խաղողերը, ընտրել լավագույն բերքը և պատրաստել Կողբա գինիների մեծ տեսականին ձեզ համար:
2021թ.-ի սկզբին Քայլ առ քայլ դեպի երազանք մի խումբ մարդիկ, ովքեր հավատում էին Հայաստանի՝ գինեգործության ծննդավայրի, պայծառ ապագային, ստեղծեցին ընկերությունը:
Գինու գործարանը հիմնվել է Հայաստանի հյուսիս-արևելյան մարզում՝ Տավուշում։
Ամեն ինչ սկսվել է Կողբ գյուղի մոտ գտնվող մի փոքրիկ հողատարածքից և քրտնաջան աշխատանքի շնորհիվ կառուցել են փոքրիկ Կանաչ գյուղի առաջին «տունը»:
Կանաչ Գյուղը հաջողության մի մասնիկն էլ փորձառու և մոտիվացված գինեգործ Գագիկ Աղաբաբյանն է: Նրա անսահման էներգիայի և նվիրվածության շնորհիվ արդըն կարող ենք վայելել գեղեցիկ գինիները 2022 թվականին։
Ինչպես նաև, Koghba Wines-ը աջակցում է տեղացի գյուղացիներին, զարգացնում տնկարանը, որպեսզի բազմացնենք այնպիսի տեսակներ ինչպիսին են Լալվարին, Ջրջրուկը, Խնդողնին ու Ջրալին։