Lusin Parfume

Lusin Parfume

Հուլիսի 17-ին ժամը 19:00-ին Մոսկվա կինոթատրոնի 2-րդ հարկում տեղի ունեցավ “Lusin” ապրանքանիշի շնորհանդեսը: Շնորհանդեսի ժամանակ ներկայացվեցին ապրանքանիշի յուրօրինակ պրոդուկտները՝

  1. “Lusin AROMA” կախազարդերը,
  2. “Lusin selective” օծանելիքների շարքը՝ 3 բույրերով,
  3. “Lusin Limited edition” սահմանափակ արդադրությամբ 41 բյուրեղյա շշերով օծանելիքները,
  4. “Dama Design” շապիկները, որոնց վրայի ողջ տպագրությունն իրականացրել էր Texart պրինտը:

Միջոցառման ապրանքանիշի հիմնադիր Լուսինե Հայրապետյանը ողջունելով հյուրերին` պատմեց իր ստեղծած բույրերի, ոգեշնչման աղբյուրների և ապրանքատեսականու մասին: Լուսինեի համար ոգեշնչման հիմնական աղբյուր է հանդիսացել շատերին հայտնի Jo Malone օծանելիքների և կոսմետիկայի ստեղծող Ջո Մալոնեի պատմությունը, կերտած բույրերը։ Լուսինեն պատմեց, թե ինչպես է թևավորվել այս մարդու կյանքի պատմությունից և սկսել ստեղծագործել հենց իր տան խոհանոցում` մտնելով բուրմունքի անբացատրելի աշխարհը։

Lusin բրենդն իհարկե յուրօրինակ է և չկրկնվող, բայց, կարծում եմ, բրենդի գլուխգործոցը ընտրովի (селективный ) օծանելիքների գիծն է իր 3 բույրերով, բույրեր, որոնք չունեն իրենց անունները, քանի որ ընտրելով Ձեզ դուր եկած հոտը, 24 ժամվա մեջ օծանելիքը կկրի հենց ձեր իսկ անունը #անվանական_օծանելիք։ Եվ ամեն անգամ շնչելով Ձեր բուրմունքը` Դուք կզգաք Ձեր անկրկնելի լինելը։ Այս տարբերակը հատուկ է մշակված Լուսինե Հայրապետյանի կողմից, քանի որ նրա կարծիքով ցանկացած կին եզակի ու յուրահատուկ է, ինչպես իր բույրը։ Ողջ միջոցառումը վստահված էր վարելու Աննա Գրիգորյանին, որն այնքան գեղեցիկ և համահունչ էր տիրող մթնոլորտին դիզայներ Լիլիթ Մարգարյանի նուրբ զգեստով։ Սրահով մեկ վազող հաճելի բույրեր, համեղ հյուրասիրություն, թեմատիկ երաժշտություն… շնորհավորում ենք Լուսինեին ստացված միջոցառման կապակցությամբ։

Հեռ`. 095 09 50 55

Էլ. հասցե` lusinparfume@gmail.com

FB: @Lusin_Parfume

You May Also Like

See more