Maison Micallef-ի նոր բույրը` Hermitage-ում

Maison Micallef-ի նոր բույրը` Hermitage-ում

“Maison Micallef” բրենդը մեծ ճանաչում ունի աշխարհի ամենահայտնի և շքեղ օծանելիքների շարքում, իսկ իր պատմությունը նա սկսել է դեռ 1996 թվականից ֆրանսիական Գրասսա քաղաքում։ Այո՛, արդեն 23 տարի օծանելիքի շուկայում` 900 մանր առևտրի կետերով, աշխարհի ավելի քան 75 երկրում… Երկար տարիների հաջողության գրավականը Ջոֆրի Նեյմանի և Ժան Քլաուդ Ասթիի բացառիկ տաղանդն է, որը նրանք ներդրել են նիշային բույրերի ստեղծման մեջ, իսկ Մարտինա Միկալեֆն իր յուրահատուկ ձեռագրով կերտել է չկրկնվող սրվակներ` դիզայներական հետաքրքիր ձևավորմամբ և մոտեցմամբ։ Իսկ հիմա ամենակարևորի մասին. մեր հետևորդները գիտեն, որ PaparazziLife-ը հաճախ է այցելում Hermitage Armenia` ծանոթանալու մայրաքաղաքում ներկայացվող վերջին բույրերի, ինչպես նաև աշխարհահռչակ պարֆյումերների հետ։ Նախորդ օրվա մեր այցի գլխավոր մեղավորը հենց ‘’Maison Micallef’’ բրենդն էր, որը Հայաստան էր եկել ներկայացնելու իր նոր բույրերը։ Նրանցից առաջինը` “Desir Toxic”-ը, բացառիկ տպավորիչ բույր է նախատեսված թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց համար։ Ինտրիգային բույր, որը երկար ժամանակ մնում է ենթագիտակցության հիշողության մեջ։ Մարտինա Միկալեֆի խոսքով այս բույրը եզակի աշխատանք է, իսկ սրվակի դիզայնն արտահայտում է իր կամքը՝ նոր գլուխգործոց ստեղծելու, այնպես ինչպես գրողը, որը սկսում է նոր էջից և նույնիսկ, եթե գրում է նոր պատմություն, միշտ ավարտում է իր ճանաչված ոճով: Շատերի համար ընտրված բույրը պարզապես նախասիրության խնդիր է, իսկ մյուսների համար մի ամբողջ պատմություն, մարդու բնույթ, չհնչած խոսքեր։ Բույրը կարող է շատ բան պատմել այն կրողի մասին` թողնելով անմոռանալի հիշողություն նրա հեռանալուց հետո։ Սրվակի անփայլ կապույտն, օրինակ, խորհրդանշում է օրվա ավարտը` կեսգիշերը, երբ կարող է հնարավոր դառնալ անգամ անհավանականը, չէ՞ որ Դուք եք որոշում հնարավորինի և անհնարինի սահմանը։ Օծանելիքի հիմքում զգայուն մուշկն է , խունկը, մամուռն ու պաչուլին: Վերին նոտաները ներառում են բերգամոտ, կիտրոն և հիլ: Սրտի նոտաներն են սև հաղարջը , դարչինը, տոնկա լոբին և կաննաբիսը: Բույրը եզրափակվում է խունկի, կաղնու , մամուռի , մուշկի և պաչուլի նոտաներով: Թեմատիկ երեկո, հաճելի երաժշտություն, հայտնի և հարազատ հյուրեր և օդում սավառնով անմոռանալի բույր… ահա այսպիսինը կարող է լինել Hermitage-ի կողմից կազմակերպված հերթական բացառիկ երեկոյի հակիրճ բնութագիրը։

You May Also Like

See more