PIAZZA ITALIA բրենդը` Dalma Garden Mall-ում

PIAZZA ITALIA բրենդը` Dalma Garden Mall-ում

Իսկ ո՞վ է ասում, որ իտալական հագուստը պետք է պարտադիր թանկ արժեք ունենա:
Օրեր առաջ PIAZZA ITALIA խանութ-սրահը կարողացավ մեզ հակառակն ապացուցել` պաշտոնապես բացելով իր դռները Dalma Garden Mall-ի առաջին հարկում. 480 քառ. մ տարածք, առկա ավելի քան 20.000 կտոր հագուստ՝ նախատեսված երեխաների, կանանց և տղամարդկանց համար: Այո, այո, PIAZZA ITALIA բրենդը ընտանեկան է, նախատեսված է 《high steet》 ոճը գնահատող մինչև 45 տարեկան կանանց և տղամարդկանց համար, ովքեր ցանկանում են լինել նորաձև, բայց միևնույն ժամանակ կրել հարմարավետ հագուստ: Առանձնահատուկ է նաև տեսականին նախատեսված 0-36 ամսական և 3-14 տարեկան երեխաների համար: Ի դեպ, իտալական այս սիրված և ճանաչված ապրանքանիշը ստեղծվել է 1993 թվականին Նեապոլ քաղաքում երեք եղբայրների կողմից և ներկայացված է աշխարհի տարբեր երկրներում, ինչպես նաև մեր հարևան Ռուսաստանում և Վրաստանում, իսկ այսուհետ նաև` պաշտոնապես Հայաստանում: Կհարցնեք՝ ինչպես դիմավորեցին PIAZZA ITALIA բրենդը Հայաստանում, կպատասխանենք, որ սպասվածից էլ ավելի լավ։
Բրենդի մասին ամբողջական տեղեկություն տրամադրելուց հետո ցերեկույթի հաղորդավար-բլոգգեր Լիլիթ Մուրադյանը բոլոր ներկաներին հրավիրեց հատուկ -20% զեղչով գնումներ կատարելու, հաճելի երաժշտություն լսելու ( DJ Donz-ն էր այդ օրը նվագում ), հյուրասիրվելու, լուսանկարվելու, ինչպես նաև խանութ-սրահի համահիմնադիր Անահիտ Բաղդասարյանին շնորհավորելու, չէ՞ որ հենց նրա և մյուս հիմնադիրների ջանքերի շնորհիվ իտալական որակը այսուհետ հասանելի է նաև մեզ:

 

You May Also Like

See more