Prince Princess խանութ – սրահը Kids Fashion Day նախագծի շրջանակներում ներկայացրեց Back To School հավաքածուն

Prince Princess  խանութ – սրահը Kids Fashion Day  նախագծի շրջանակներում ներկայացրեց Back To School հավաքածուն

Օգոստոսի 27-ին քաղաքի լյուքս կարգի՝ The Alexander հյուրանոցային համալիրում, կայացավ Kids Fashion Day նախագծի Back to School խորագրով հերթական շքեղ ցուցադրությունը:  Ցուցադրության շրջանակներում ներկայացվեց մանկական լյուքս կարգի բրենդներ ներկայացնող Prince  Princess խանութ սրահի դպրոցական հավաքածուն: Այստեղ փոքրիկներին առաջարկվում է այնպիսի հանդերձանք, որով նրանք իսկական արքայազներ և արքայադստրիկներ են իրենց զգում: Հենց այստե՛ղ են ներկայացված այնպիսի առաջատար լյուքսային մանկական հագուստի ապրանքանիշներ, ինչպիսիք են` Gucci, Dolce & Gabbana, Baby Dior, Givenchy, Little Marc Jacobs, Chloe, Karl Lagerfeld և այլն։ Այս անգամ միջոցառման գլխավոր գովազդային շապիկի մոդելները ևս կրում էին այս խանութ-սրահի look-երը, ինչի շնորհիվ գովազդային բանները չափազանց գունեղ ու տպավորիչ էր ստացվել:

Ինչպես բազմիցս ներկայացրել ենք նախագծի շրջանակներում ներկայացվում են քաղաքի լավագույն մանկական բրենդային խանութ-սրահների հավաքածուները՝ ուղորդելով ծնողներին թե, որ խանութ-սրահներից ինչպիսի գեղեցիկ լուքեր կարելի է ձեռք բերել: Բացի օգտակար լինելուց նախագիծը տոն է դարձել մասնակից երեխաների համար, այնքան է  սիրվել , որ օր օրի հետաքրքրվողների և գործընկերների թիվը աճում է:

Նախագծի հիմնադիրներից Ռուբինա Գրիգորյանը փաստեց , որ նախագիծը քիչ քիչ վերածվում է մեծ ընտանիքի, որտեղ և՛ մասնակիցները, և՛ գործընկերները այնքան հարազատ են դառնում, որ անհամբերությամբ սպասում են հաջորդ հանդիպմանը ,հենց ցուցադրությունից անմիջապես հետո, իսկ Կարմեն Ղազարյանը ավելացրեց, որ ջանք չեն խնայում ամեն անգամ էլ ավելի շքեղ ու գեղեցիկ կազմակերպել ցուցադրություններ՝ մաքսիմալ գոհացնելով և գործընկերներին , և ծնողներին , և մասնակիցներին և իհարկե հանդիսատեսին:

Ցուցադրությունը իրենց ելույթներով էլ ավելի գեղեցկացրեցին փոքրիկ երգչուհիներ՝  Յանա Գրիգորյանը, Քենդի  Էնջին, Ալվինա և Մարիա  Ադամյանները, ինչպես նաև գեղեցկուհի մոդելներ և պարուհիներ՝ Մարին և Լյուսին:

Փոքրիկ  մոդելների  դեֆիլեի դասընթացները  անցկացվել էին կանացի լավագույն վելնես ակումբ՝ Cataleya Wellness Club-ում, գեղեցկուհի մոդել՝ Նարե Զաքարյանի  հետ: Իսկ The Alexander Luxuary հյուրանոցային համալիրի նախասրահը էլ ավելի շքեղ ու թեմատիկ տեսք էր ստացել՝ Miracle event planning ընկերությանը՝ շքեղ ձևավորման  շնորհիվ:

You May Also Like

See more