PaparazziLife.am Photo Awards 2015

Հինգշաբթի, 31 Մարտի 2016 21:23

 

Երեկ, մարտի 30–ին, Վահագնի ռեստորանային համալիրը փայլում էր իր գեղեցկությամբ, բայց դա ոչ միայն հատուկ գեղեցիկ ձևավորման շնորհիվ էր, այլ այստեղ էին հավաքվել քաղաքի ամենասիրված, ամենասպասված արտիստներից շատերը և տարբեր ոլորտների լավագույն ներկայացուցիչները: Իսկ պատճառը, իհարկե, մեր՝ PaparazziLife.am կայքի ֆոտոմրցանակաբաշխություն 2015-ն էր:

PaparazziLife.am-ը, հետևելով և լուսաբանելով մեր քաղաքի տարբեր միջոցառումները, շնորհանդեսները, համերգները որոշել էր իր տեսանկյունից բնորոշել և իր գնահատականը տալ լավագույններին և ինչու չէ, դա վերածել մի մեծ տոնի` մրցանակաբաշխության: Ներկայացված էին 42 անվանակարգեր, իսկ մրցանակները պատրաստված էր <<Wood-Style Design>> ընկերության կողմից` ամենաօրիգինալ ձևով: Մինչ մրցանակաբաշխությունը բոլոր մասնակիցները հետաքրքիր թեմատիկ ֆոտոսեսիա էին անցել, որտեղ հենց իրենք էին պապարացցիի դերում:

Երեկոյի հանդիսավարներն էին Դիանա Մալենկոն և Արտակ Վարդանյանը, ինչպես նաև Մելանիա Հարությունյանը, իսկ գեղեցիկ ելույթներով հանդես եկան Նիկ Եգիբյանը, Սոնե Սիլվերը, Հայկ Պետրոսյանը, Լիդուշիկը, Իսկուհի Հովհաննիսյանը, Սոնա Շահգելդյան և Վագա Ստեփանյան դուետը: Իր կատարումով բոլորին հուզեց նաև փոքրիկ Էրիկ Զաքյանը: Իսկ երեկոյի ռիթմերը ապահովեցին DJ-ներ Հայկ Սոլարն ու Առնի Ռոքը: Բացի մրցանակակիրներից կայքի կողմից հանձնվեցին նաև շնորհակալագրեր՝ այն մարդկանց և կազմակերպություններին, որոնք աջակցեցին նախագծի կայացմանը, իսկ ոմանք էլ ստացան շնորհակալագրեր երկարատև համագործակցության համար:

Բոլոր նոմինանտները ստացան օրիգինալ օծանելիք <<RENOIR>> օծանելիքի խանութ-սրահի կողմից, գեցեցիկ ծաղկեփնջեր` <<COCO fiori>>-ից, 30 000 դրամ արժողությամբ նվեր քարտեր` <<CATALEYA  WELLNESS>> կենտրոնից, <<SYL>> բրենդի թանկարժեք բիժուտերիա և օծանելիք <<SWISS  ARABIAN>> ընկերության կողմից, յուրահատուկ նվերներ նաև <<PETER  PAUL>> և <<ENTRA>> բուտիկների կողմից, մեկանգամյա անվճար այցելություն Բագրատունի էսթետիկ կենտրոնից` ցանկացած ծառայությունից օգտվելու համար:

Սրահի ձևավորումը, ինչպես նաև օրիգինալ հյուրասիրությունը, վստահված էր ամենակրեատիվ <<MyParty.am>> ընկերությանը, իսկ հյուրերը վայելում էին <<ԻՋԵՎԱՆ>> գինու և կոնյակի գործարանի բարձրակարգ գինիները:

Երեկոյի վերջում տեղի ունեցավ վիճակահանություն և երկու հաջողակներ շահեցին Կրետե կղզու ուղեգիր <<Մարաթուկ>> տուրիստական ընկերության կողմից:

Հյուրերը մեծ բավականություն ստացան և հեռացան միայն մի ակնկալիքով, որ այս մրցանակաբաշխությունը ամենամյա է դառնալու: Իսկ PaparazziLife.am կայքի անձնակազմը վստահեցնում է, որ դա հենց այդպես էլ լինելու է…

Ի դեպ, նշենք, որ շուտով VL Production-ի կողմից պատրաստ կլինի PaparazziLife.am ֆոտոմրցանակաբաշխություն 2015-ի վիդեո տարբերակը:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

Գտեք Մեզ