Renault և LADA ավտոսրահների բացման փակ միջոցառում

Renault և LADA ավտոսրահների բացման փակ միջոցառում

Նոյեմբերի 5–ին Paparazzilife.am-ի թիմը ներկա էր Հայաստանում Renault ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ «Մեգնա» ընկերության նոր, ընդարձակ և նորագույն ստանդարտներով կառուցված Renault և LADA ավտոսրահների բացման փակ միջոցառմանը։

Բացման արարողությանը ներկա էին Renault CIS և LADA Export ընկերության ներկայացուցիչները, որոնք «Մեգնա» ընկերության ղեկավարության հետ համատեղ ողջունեցին երեկոյի հյուրերին և պատասխանեցին ներկա գտնվող լրագրողների՝ այդ թվում և մեր հարցերին:

«Մեգնա» ընկերության նոր Renault և LADA ավտոսրահներում յուրաքանչյուր բան մտածված է հաճախորդի հարմարվետության համար՝ սկսած մատուցվող ծառայություններից վերջացրած հարմարվետ ինտերներտ հասանելիությամբ սպասասրահներից, որտեղից կարելի է հետևել տեխսպասարկման սրահում կատարվելիք աշխատանքների կարգավիճակին։
Ավտոսրահներում հաճախորդներին առաջարկվելու է ծառայությունների լայն փաթեթ, ինչպիսիք են՝ ավտոապահովագրություն, ավտոմեքենաների վարկավորում և trade-in ծրագիր։

Միջոցառումը ընթացավ ջերմ մթնոլորտում, հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալ Renault և LADA ապրանքանիշի մոդելային ողջ շարքին, ինչպես նաև գրանցվել թեստ–դրայվի։ Բացման արարողությունը էլ ավելի էին գեղեցկացրել Ժան Գառզուի, Մինաս Ավետիսյանի, Անտուան Ժան Սեն–Մարտենի հանրաճանաչ նկարները։
Renault և LADA ապրանքանիշերի ավտոմեքենաների ողջ մոդելային շարքը կարող եք գտնել Աճառյան 42 հասցեում։

You May Also Like

See more