RENAULT DUSTER-ը ներկայանում է նորովի

RENAULT DUSTER-ը ներկայանում է նորովի

Հայաստանում RENAULT մակնիշի պաշտոնական ներկայացուցիչ` «Մեգնա» ընկերության ավտոսրահում արդեն կարող եք գտնել լիովին նոր, գերժամանակակից RENAULT DUSTER ավտոմեքենան` բացառիկ Atacama մետալիկ նարնջագույն երանգով:

Նոր RENAULT DUSTER-ի գլխավոր նորությունը` TCe 150 բենզինային տուրբոշարժիչն է, որն առանձնանում է 250 Նմ ոլորող մոմենտով, ինչպես նաև անգերազանցելի խնայողությամբ` ընդամենը 6,7լ/100 կմ խառը ցիկլում:

Հարմարավետ և անվտանգ ճանապարհորդությունն ապահովում են ավտոմեքենայի ժամանակակից լուծումները` զառիվայր շարժման օժանդակող համակարգը, անիվների հակաբլոկավորման և վթարային արգելակման օժանդակող համակարգը, ESP համակարգը: Ինչպես և մյուս ավտոմեքենաները` RENAULT DUSTER-ը աչքի է ընկնում իր ամրությամբ և հուսալիությամբ:

Հասցե՝ Կոմիտաս 47

Հեռախոսահամար՝ (010) 247599

You May Also Like

See more