sela moms & monsters ապրանքանիշը կրկին Հայաստանում է

sela moms & monsters ապրանքանիշը կրկին Հայաստանում է

sela moms & monsters ապրանքանիշը երկար դադարից հետո կրկին Հայաստանում է:

Տարիներ անց ռուս-իսրայելական sela բրենդը վերադարձավ Հայաստան նոր ձևաչափով՝ ավելի ժամանակակից, ոճային, տարբերվող և էկո։
sela moms & monsters բրենդը, 30 տարի լինելով շուկայում, այսուհետ ներկայացված կլինի Dalma Garden Mall-ում և Erebuni Mall-ում` առաջարկելով նորաձև հագուստի լայն տեսականի ոճային կանանց և 2-14 տարեկան երեխաների համար։ Սրահում բացի թրենդային հագուստից ներկայացված է նաև ներքնազգեստի, տնային հարմարավետ հագուստի և աքսեսուարների լայն տեսականի։ Տեսականին այս խանութ-սրահում թարմացվում է գրեթե ամեն ամիս, ինչը, կարծում ենք, կարևոր նախապայման է հավատարիմ հաճախորդների համար: Ի դեպ, sela-յում արդեն առկա են դպրոցական ամբողջական լուքեր, որոնք ոչ միայն ոճային են, հարմարավետ ու գեղեցիկ, այլ նաև շատ հասանելի. պարտադիր պետք է այցելեք Ձեր փոքրիկի հետ sela հաճելի գնումների կամ օգտվեք նրանց առաքման ծառայությունից:

Իսկ հիմա խոսենք օգոստոսի 13-ին Դալմա Գարդեն Մոլում կազմակերպված պաշտոնական բացման շնորհանդեսի մասին. միջոցառումը մեկնարկվեց Kids Fashion Day նախագծի մոդելների և նրանց մայրիկների ցուցադրությամբ: Ստորև ներկայացված կադրերում Դուք կգտնեք բազմաոճ, բայց միևնույն ժամանակ հստակ ձեռագիր թելադրող լուքերի գեղեցիկ հավաքածու: Ի դեպ, Ձեր կողմից սիրված ու հայտնի մայրիկները, ովքեր ներկա էին այս միջոցառմանը նույնպես կրում էին sela ապրանքանիշի նոր 21/22 հավաքածուի նմուշներից: Մեր լուսանկարչի կողմից ֆիքսած ֆոտոները դիտելիս` Դուք միանշանակ կնկատեք միջոցառման ընթացքում գերակշռող կանանչ գույնը, ինչը պատահական չէ, քանի որ հանդիսանում է այս ապրանքանիշի խորհրդանիշը: Չմոռանանք կանաչ մոնստրիկ Վիգգի մասին, ով ողջ ընթացքում զբաղեցնում էր ներկա փոքրիկներին, օգնում նրանց հավաքել sela moms & monsters փազլը, որի մասնիկները երեխաները ստացել էին նախապես իրենց հրավիրատոմսի հետ միասին: Բազմաթիվ զբաղմունքներ փոքրիկների համար, քաղցր հյուրասիրություն, տրամադրություն ստեղծող երաժշտություն DJ Diana-յի կողմից և հատուկ զեղչով գնումներ կատարելու հնարավորություն. այ այսպիսինն էր sela-յի պաշտոնական մուտքը Հայաստան:
Ի դեպ, sela սրահի բացման շնորհանդեսի օրվա հասույթի 5%-ը փոխանցվեց “Gradarak library” ՀԿ-ին՝ Հայաստանի գյուղական համայնքներում բազմաֆունկցիոնալ, ժամանակակից գրադարաններ կառուցելու նպատակով:

facebook – www.facebook.com/SelaArmeniaOfficial

instagram – www.instagram.com/sela_armenia

Հասցե՝

Դալմա Գարդեն մոլ, 2-րդ հարկ

Էրեբունի մոլ, 1-ին հարկ

You May Also Like

See more