Vardanyan's Accessories

Երեքշաբթի, 18 Դեկտեմբերի 2018 12:25

Ամանորին Ձեր կերպարը ցանկալի է ամբողջացնեք աքսեսուարներով. գեղեցիկ նմուշներ, որոնք չեն կրկնվում, պատրաստված են բնական քարերից, ոճային են, հետաքրքիր դիզայներական լուծումներով, և ինչու՞ ոչ, նաև մատչելի։ Սիրով Ձեզ ենք ներկայացնում Yerevan Mall-ում տեղակայված Vardanyan's Accessories֊ի տեսականին, որը ամբողջությամբ համապատասխանում է վերևում նշված բնութագրին։

Vardanyan's Accessories-ի հիմնադիրը Աստղիկ Վարդանյանն է, ով զարդերի գեղեցիկ և ոճային լինելուց բացի, չափազանց մեծ ուշադրություն է դարձնում նաև որակին, որպեսզի Ձեր սիրելի զարդերը ծառայեն Ձեզ` չկորցնելով իրենց թարմ երանգն ու փայլը։ Աստղիկն առաջարկում է Ամանորին կրել բնական քարերից գեղեցիկ բռոշներ, որոնք ակցենտային հավելում կլինեն Ձեր կոստյումին, կամ վերարկուին։ Վզնոցները, թևնոցները և ականջօղերը նույնպես կարող են ընդգծել Ձեր ոճը, կամ պարզապես ցանկալի նվեր դառնալ Ձեր սիրելի մարդու համար։ Իսկ եթե Դուք նախընտրեք այնպիսի մի զարդ, որը առկա չլինի Vardanyan's Accessories-ում, հոգ չէ, Աստղիկը 2-3 օրվա ընթացքում այն կյանքի կկոչի, քանի որ այստեղ ընդունվում են նաև զարդերի անհատական պատվերներ։ Չմոռանամ նշել, որ Vardanyan's Accessories-ում կան նաև արծաթյա զարդեր, փայտե կրծքազարդեր և ամանորյա աքսեսուարներ...

 

 

Հաճախ դիտվածները

  • Marena Wedding Salon
    Marena Wedding Salon

    Marena Wedding Salon-ը կազմակերպում է թեմատիկ և օրիգինալ հարսանեկան արարողություններ: Marena Wedding Salon-ի կազմակերպած հարսանեկան արարողությունները առանձնանում են իրենց յուրահատուկ ոճով, օրիգինալ և չկրկնվող լուծումներով, ինչպես նաև նոր կրեատիվ էլեմենտներով:

  • OVS Kids-ի պաշտոնական բացումը Dalma Garden Mall-ում
    OVS Kids-ի պաշտոնական բացումը Dalma Garden Mall-ում

    Դալմայի կանաչ գոտում հոկտեմբերի 27-ին տիրում էր բարձր տրամադրություն։ «Զեթ Ընդ Էյ» խանութների ցանցը համալրվեց ևս մեկով. OVS իտալական նորաձևության մանկական խանութ-սրահը բացվեց Դալմա Գարդեն Մոլում:

  • Նոր Զովքի թվով 23–րդ խանութ-սրահի բացումը
    Նոր Զովքի թվով 23–րդ խանութ-սրահի բացումը

    Դեկտեմբերի 1-ին` Երևանի Վիլնյուսի 85 հասցեում, պաշտոնապես բացվեց Նոր Զովք սուպերմարկետների 23-րդ խանութ-սրահը:

  • Polo Ralph Lauren-ը Երևանում հիմա ամբողջ ընտանիքի համար է
    Polo Ralph Lauren-ը Երևանում հիմա ամբողջ ընտանիքի համար է

    Polo Ralph Lauren-ի հայաստանյան հավաքածուն այսուհետ համալրվել է նաև մանկական տեսականիով:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

Գտեք Մեզ