Subrina Professional – Master Class

Subrina Professional – Master Class

Կայացավ ԲիոՎեյ ընկերության կողմից կազմակերպված հերթական Master Class-ը վարսահարդարների համար։ Բացահայտեցինք թե ինչով է առանձնանում ԲիոՎեյ ընկերությունը շուկայում թե՛  իր մասթեր կլասերով և թե՛ ներմուծած արտադրանքով։

ԲիոՎեյը շուկա է ներմուծում բարձրորակ ներկեր և խնամքի միջոցներ, որով վարսահարդարները իրենց հաջախորդներին բավարարում են կատարյալ որակով և մատչելի գներով։ Գաղտնիքը ինչու՞մ է նման բարձրորակ արտադրանքի և մատչելի արժեքի։

ԲիոՎեյ ընկերությունը համագործակցում է աշխարհի վիթխարի գործարանների հետ, որոնք արտադրում են տարբեր երկրների ընկերությունների պատվերով և այդ ապրանքը մեր շուկա է հասնում միջնորդ ընկերության միջոցով և որակյալ ապրանքը հաճախորդին հասնում է բավականին բարձր արժեքով։ Իսկ ԲիոՎեյ ընկերությունը կարողանում է արտադրանքը ձեռք բերել հենց արտադրամասից այլ ոչ թե արտադրամասին պատվիրած ընկերությունից՝ ապահովելով մատչելի գին որակյալ ապրանքի համար։

Այս անգամ ԲիոՎեյ-ը հրավիրել էր Subrina Professional բրեդի համաշխարհային որակավորում ունեցող թրեյներներին։

ԲիոՎեյ ընկերության սեմինարները կազմակերպվում է սահմանափակ թվով վարսահարդարների մասնակցությամբ, ընտրվում է այնպիսի վայր, որպեսզի մասնակիցները թրեյներներին կարողանան հարցադրումներ անել, տեսանելիությունը լիակատար լինի և  ինֆորմացիան լիարժեք հասանելի լինի մասնակիցներին։

Դե ինչ, այժմ Subrina Professional բրենդը  Հայաստանում առկա է, վարսահարդարները վերապատրաստված են. հայ հասարակությունը կարող է սպասարկվել Subrina Professional ներկերով և ձեռք բերել նրա ցնցող արդյունք ապահովող խնամքի միջոցները։

You May Also Like

See more