Yerevan Fashion Week Golden Lace

Yerevan Fashion Week Golden Lace

Հոկտեմբերի  18-ին կայացավ Yerevan Fashion Week Golden Լace նորաձևության շաբաթվա առաջին օրը, որի ընթացքում անցկացվող Fashion Stories  Brands fashion day  նոր և յուրահատուկ նախագծը ArmMod fashion-ի հետ նոր համագործակցության արդյունքն էր: Ինչպես միշտ այն տեղի ունեցավ MERIDIAN EXPO կենտրոնի ընդարձակ, շքեղ և միջազգային ստանդարտներին համապատասխան fashion սրահում:

Բեմականացված fashion story-ների միջոցով ներկայացվեցին 6 սիրված և ճանաչված բրենդեր:

Ցուցադրույթունը բացեց հանրահայտ Geox ապրանքանիշը, իր շնչող կոշիկների հավագածույով, ապա շարունակվեց արդեն իսկ շատ սիրված Carpisa իտալական ապրանքանիշի ճամպրուկների հավաքածուով:

 Իրաշուն-ձմեռ նոր ամբողջական հավաքածուն ներկայացրեց ROBERTO PIRALOFF բրենդը, որն արդեն երկար տարիներ իր հաճախորդներին է առաջարկում հագուստի, կոշիկների և աքսեսուարների մեծ ընտրանի:

Բոլորի կողմից շատ սիրված և պահանջված BALDI ապրանքանիշը գերեց բոլորին  իր նորաձև և գեղեցիկ ամբողջական համադրություններով՝ կոշիկ, հագուստ և աքսեսուարներ:

Ի ուրախություն բոլորիս ներկայացավ նաև Հայաստանում միակը՝ ջինսե արտադրության մեջ մասնագիտացված, ZAKARYAN  հայկական բրենդը:

Ցուցադրությունն էլ եզրափակեց տաղանդաշատ դիզայներ և ոճաբան Անահիտ Բավեյանի BAVEYAN  Fashion բրենդը:

Այս յուրահատուկ նորաձևության տոնի գլխավոր հովանավորէր՝ Vivaro Bet  ընկերությունը:

Հովանավորներ՝ Zakaryan fashion,  Bastille boutique հյուրանոց, Bio Way ընկերություն, Go Travel տուրիստական ընկերություն:

Գործընկերներ՝ TexArt Print տպագրատուն, Jack Tekeyan գեղեցկության սրահ, make up արտիստ  Talar TaschyanMiracle event planing ընկերություն:

Երեկոն վարեց սիրված մոդել, դերասանուհի ,հաղորդավար՝ գեղեցկուհի Լյուսի Հայրապետյանը:

Նորաձևության շաբաթվա գովազդային դեմքերն էին՝ Go Travel տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն գեղեցկուհի  Լիանա Սահակյանը  իր հրաշք դստեր՝ Միլա Ջավադյանի հետ, ով վերջերս Հոնգ Կոնգում կայացած միջազգային տաղանդի մրցույթից վերադարձել էր հաղթանակով: Պատահական չէր ընտրությունը, դա մոտիվացնող մեսիջ էր հայ կանանց, քանի որ Լիանան իսկապես կոտրում է կարծրատիպերը՝ լինելով գործարար կին, հիանալի մայր և մշտապես խնամված և նորաձև հայուհի:

Ցուցադրությունն էլ ավարտվեց շատ պոզիտիվ և բարի նոտայով՝ փոքրիկ Միլա Ջավադյանին հրաշալի ելույթով:

You May Also Like

See more