Նախորդ օրը էլեկտրամոբիլների սիրահարների համար իսկական տոն էր. նրանք բոլորը հավաքվել էին Էլեկտրամոբիլների Շքերթ 2022 / World EV Day in Armenia միջոցառման շուրջ։ Գերհագեցած ծրագրով մասշտաբային նախաձեռնություն, որի գլխավոր հովանավորն էր հանդիսանում Solara ընկերությունը։
Ստորև ներկայացնում ենք PaparazziLife-ի ֆիքսած կադրերը համապատասխան օրակարգով։
Ժամանակացույց`
14:30-15:30 – Շահումյան հրապարակ՝ մասնակիցների գրանցում, ծանոթություն, մեքենաների ցուցադրություն
15:30-15:45 – Երթի նախապատրաստում
15:45-16:00 – Շքերթի մեկնարկ, ուղղությունը` Շահումյան Հրապարակ, Բեյրութի փ., Արգիշտի փ., Հաղթանակի կամուրջ, Ծովակալ Իսակովի պողոտա Եռաբլուր երթուղով
16:00-16:45 – Ծառատունկ նվիրված Էլեկտրամոբիլների միջազգային օրվան
16:15-17:00 – Շքերթի շարունակություն, շարժում ենք Իսակովի Պողոտա, Մոնթե Մենքոնյան պողոտա
17:00-19:00 – Էլեկտարմոբիլների մրցույթ
19:00-19:30 – Շքերթի շարունակություն, շարժում ենք Մոնթե Մենքոնյան պողոտա, Հալաբյան փ., M1 ճանապարհ (Աշտարակի խճուղի), Պռոշյան TESLA ENERGY էլեկտրամոբիլների ավտոսրահ
19:30-20:30 – Բացում, ելույթներ
20:30-22:00 – Միջոցառման փակման արարողություն TESLA ENERGY էլեկտրամոբիլների ավտոսրահում: