Ժամանակն է Նոր սրահ այցելելու. Gant

Ժամանակն է Նոր սրահ այցելելու. Gant

Արդեն թվով երկրորդ GANT միջազգային ամերիկաշվեդական բրենդը բացեց իր դռները. նոր ընդարձակ սրահ կարող եք այցելել նաեւ Երևան մոլում: եթե հիշում եք, նախորդ տարի մենք ներկայացրել ենք առաջին սրահի պաշտոնական բացումը, որը գործում է Դալմա Գարդեն մոլում: Երևան մոլում բացված սրահը գտնվում է առաջին հարկում՝ անմիջապես շարժասանդուղքների դիմաց: Paparazzilife.am -ի տեսախցիկը ֆիսել է սրահի պաշտոնական բացման արարողությունը, ֆիքսել է սրահը, գունեղ տեսականին, ինչպես նաեւ հրավիրված հյուրերի էմոցիաները։

Այս տարի եւս միջոցառումը վստահված էր Դիանա Մալենկոյին, DJ Leo-յի ռիթմերի ներքո:

հրավիրված դերասանները, բլոգգերները, ինֆլյուենսերները, բիզնես ոլորտի ներկայացուցիչները,  վայելեցին բրենդի մարքեթինգի կողմից պատրաստած հետաքրքիր պարային մյուզիքլը, որի միջոցով ներկաները ծանոթացան , թե ինչպես եւ որտեղ կարելի կրել Gant:

GANT-ը հագուստի միջազգային բրենդ է, որի կենտրոնակայանը գտնվում է Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում: Ընկերությունը հիմնադրվել է Բեռնարդ Գանտմախերի կողմից 1949 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ 1949 թվականի ապրիլին թողարկվեց Gant պիտակը, իսկ 1955 թվականին Բեռնարի մահից հետո նրա որդիները ստանձնեցին ընկերության կառավարումը: Ընկերությունը գործում է 70 երկրներում, և ապրանքանիշի արտադրանքը հասանելի է 4000 մանրածախ առևտրի և 583 GANT ապրանքանիշի խանութների միջոցով ամբողջ աշխարհում։

You May Also Like

See more