Խաշկերույթը Tsirani Garden-Restaurant-ում

Խաշկերույթը Tsirani Garden-Restaurant-ում

Խաշկերույթը ավանդական հայկական երգ ու պարո՞վ…

Գիտե՞ք կան ավանդույթներ, որոնք թեպետ գալիս են հեռու անցյալից, բայց մինչ օրս էլ ջերմացնում են մեր սրտերը, քանի որ դրանք այնքան հոգեհարազատ են, այնքան մերն են… Խաշկերույթը կթվա թե պարզապես առիթ է սեղանի շուրջ հավաքվելու և համեղ սնվելու, բայց ոչ, դա մի ամբողջ արարողակարգ է, որն առավել տպավորիչ է դառնում հայկական ավանդական զուռնա դհոլի և աղջիկների հեզաճկուն պարի ուղեկցությամբ։ Այ հենց այդպիսի մի արարողակարգի էինք ներկա մենք նախորդ օրը Ծիրանիում։

Խաշի սեզոնի բացմանն ընդառաջ Ծիրանին կազմակերպել էր խաշկերույթ, որին մասնակցում էին Tsirani Garden – Restaurant -ի գործընկերներն ու ընկերները: Ընկերական ջերմ մթնոլորտում մենք ճաշակեցինք Ծիրանիի անմահական խաշը ( համը գուցե ոմանք դեռ չեն զգացել, բայց մեր լուսանկարիչը մի քանի խոսուն կադր է ֆիքսել ձեր համար, վստահ ենք կգնահատեք )։ Խաշի համեղ լինելուց զատ, ամեն ինչ մի տեսակ շատ էսթետիկ էր. մենք պարզեցինք, որ Mariell-ն էր ապահովել սրահի գեղեցիկ և թարմ ծաղիկներով զարդարանքը, ինչը խաշկերույթը մի տեսակ ավելի ներկայանալի էր դարձրել:

Եվ քանի որ մենք, հայերս, իսկապես համեղ խաշ շատ ենք սիրում ճաշակել, թողնում ենք ձեզ Ծիրանիի կոնտակտները նախնական ամրագրման համար։ Այո, խաշի սեզոնը պաշտոնապես բացված է, դուք էլ համեցեք Ծիրանի վայելելու ամենահամեղ խաշը և Հայաստանի անմահական աշունը։

055 850 950

Կոտայքի մարզ, Առինջ համայնք, Մարշալ Բաբաջանյան թաղամաս 3/1

 

You May Also Like

See more