«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա»-ն ամփոփում է տարին՝ կիսվելով ամանորյա հրաշքով

«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա»-ն ամփոփում է տարին՝ կիսվելով ամանորյա հրաշքով

Նախորդ օրը PaparazziLife-ը բազմաթիվ լրատվական և տեղեկատվական կայքերի ներկայացուցիչների հետ միասին ներկա էր « Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա»-ի տարին ամփոփող մամլո ասուլիսին, որի ժամանակ «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա»-ի ներկայացուցիչները պատասխանեցին լրագրողների հարցերին՝ կիսվելով սպասվող ամանորյա հրաշքով։

Ինչպես գիտենք, շուրջ 104 տարի Ամանորն ասոցացվում է «Կոկա-Կոլա» բրենդի հետ։ Իսկ այս տարի ընկերությունը մեկնարկեց «Կոկա-Կոլա Ամանորյա Քարավանը»՝ «Աշխարհին շատ սանտաներ են պետք» խորագրով։

Ինչպես ճշտեցինք, այս տարի «Կոկա-Կոլա Ամանորյա Քարավանը» դեկտեմբերի 18-ից հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում շրջելու է մայրաքաղաքում ևմարզերում՝ անցորդներին պարգևելով ժպիտներ, ինչպես նաև կիսվելու է ամանորյա հրաշքով, չէ՞ որ ամանորյա արշավների անբաժան մասն են կազմում «Կոկա-Կոլա Ամանորյա Քարավանի» անակնկալ այցերը։ Հավելենք նաև, որ այս տարի ընկերության բարեգործական նախաձեռնության մասնակից կլինեն թվով 2100 երեխաներ՝ «Օրրան» բարեգործական ՀԿ-ից, «ՍՈՍ Մանկական Գյուղեր»  և «Հայաստանի մանուկներ» ( ՔՈԱՖ) բարեգործական հիմնադրամներից, «Ծնողազուրկ հայ երեխաներ օգնության միություն» ( ՍՈԱՐ ) հիմնադրամից, «Հայկական Կարիտաս», «Նոր Սերունդ» և «ԱՅՈ» բարեգործական ՀԿ-ներից,- նշեց «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության  Հասարակական կապերի և կայունության տնօրեն  Էլինա Մարգարյանը։

Ընկերության Մարքեթինգի տնօրեն Եսայի Մելիք-Յոլչյանն էլ հավելեց, որ դեկտեմբերի 20-ին չորրորդ տարին անընդմեջ Big Projects թիմի հետ միասին իրականացնելու են «Big Christmas Market with Coca-Cola» ամենամեծ ցուցահանդես-տոնավաճառը։ Այս տարի այն կտևի 5 օր՝ դեկտեմբերի 20-24-ը ներառյալ, և կանցկացվի Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ ներկայացված կլինեն 300-ից ավել կազմակերպություններ՝ իրենց ամանորյա առաջարկներով։ «Դե իսկ «Կոկա-Կոլա»-ի նորարական լուծումներով հագեցած տաղավարները կախարդական մթնոլորտ կապահովեն այցելուների համար՝ զովացնելով և երջանկացնելով նրանց մեր ըմպելիքներով» – իր խոսքն ավարտեց Եսայի Մելիք-Յոլչյանը։

You May Also Like

See more