ՍԱՄՍՈՒՆԳ։ ԵՐԵՎԱՆԻ ԳԻՆՈՒ ՕՐԵՐ

ՍԱՄՍՈՒՆԳ։ ԵՐԵՎԱՆԻ ԳԻՆՈՒ ՕՐԵՐ

«Երևանի գինու օրեր» ամառային փառատոնին մասնակցում էին  ոչ միայն հայկական առաջատար ընկերություններ, այլ նաև միջազգային հայտնի ապրանքանիշներ։

Samsung  ընկերությունը Սարյան փողոցում տեղադրել էր  բրենդային տաղավար, որտեղ  այցելուները  հնարավորություն  ունեին   անձամբ փորձարկել Samsung Galaxy S23+  և Samsung Galaxy S23 Ultra սմարթֆոնների շարքը։ Փորձարկել գիշերային նկարահանման թարմացված գործառույթը՝ հատուկ դրա համար նախատեսված տաղավարում:

Փառատոնի բոլոր օրերի ընթացքում Samsung-ը պատրաստել էր հաճելի անակնկալներ՝ յուրաքանչյուր ոք կարող էր  մասնակցել  հետաքրքրաշարժ «քվեստին», որի շնորհիվ ծանոթանում էին սմարթֆոնների յուրահատուկ հատկանիշներին և ստանում հնարավորություն շահելու նորագույն ֆլագմանական Samsung  Galaxy S23+ սմարթֆոն: Փառատոնի գործընկերների կողմից անցկացվող վիճակախաղին  գլխավոր մրցանակներից մեկը  նույնպես Samsung Galaxy S23+ սմարթֆոնն էր։

Իսկ տաղավարում արված լուսանկարները   ֆոտոմրցույթի մասնակից  էին  դառնում:  Հաղթողը    ընկերության կողմից  ստացել է  նորագույն ֆլագմանական Samsung Galaxy S23 Ultra սմարթֆոն։

Samsung -ի տաղավարում այցելուներն իրենց դեմքը զարդարում էին նեոնային փայլիկներով,  ստանում  էլեկտրոնիկայի խանութների համար զեղչի կտրոններ և թխվածքաբլիթներ:

Տաղավարում ներկա էին ճանաչված բլոգերներ և ինֆլուենսերներ ինչպիսիք են ՝ Իրինա Թովմասյանը, Միշել Ղայթանջյանը, Անաստասիա Բաուլինան, Ժաննա Բուտուլյանը, , Արփի Բուգուլյան ֆուդբլոգերը, Թերեզա Գրիգորյանը և այլ հայտնիներ:

You May Also Like

See more