«Սիրելի Սահմի» հեռուստասերիալի վերջին երկու սերիայի փակ նախադիտումը, հայտնի հյուրերն ու գործըկերները

«Սիրելի Սահմի» հեռուստասերիալի վերջին երկու սերիայի փակ նախադիտումը, հայտնի հյուրերն ու գործըկերները

Ժամանակի մեջ ճամփորդությունն ու սիրո բարձրագույն դրսևորման մասին հեռուստասերիալը՝ «Սիրելի Սահմի»-ին հաշված օրերի ընթացքում ստացավ հազարավոր գաղափարակիցներ և հեռուստադիտողներ, որոնք համակ ուշադրությամբ հետևում էին սերիալի զարգացումներին:

Ողջ ընթացքը լի էր հույզերով. ծիծաղ, ուրախություն, հուզմունք, արցունքներ, կարեկցում և մեծ հավատ սիրո նկատմամբ:

Նախագիծը մեզ հետ է օգոստոս ամսից և սա երկարատև ու մանրակրկիտ աշխատանք էր և այսօր այստեղ էին մարդիկ, որոնք հավատացել են այս աշխատանքին, հավատացել են, որ նման էքսպերեմենտալ աշխատանքը կունենա իր հեռուստադիտողին, որից մեկ առ մեկ շնորհակալ եմ»,- նշեց Իննա Խոջամիրյանը:

Տևական դադարից հետո հեռուստաեթեր վերադարձած դերասան Սոս Ջանիբեկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Միհրանի կերպարն իր սիրելի և լավագույն կերպարներից է:

«Կարող եմ ասել, որ սա երբևէ իմ ֆավորիտ կերպարներից է և նվեր էր մարմնավորել Միհրան Ժամագործյանին: Ես ապրել եմ այդ կերպարն ու կերպարով և փակ նախադիտման ընթացքում ես համակ ուշադրությամբ հետևում էի բոլորի արձագանքներին և նայում էի հեռուստադիտողի աչքերով: Իննային և Գոշին համարում եմ թիմակիցներ և ընկերներ՝ անսահման ուրախ լինելով, որ կարողացել ենք նման աշխատանք ստանալ»,- ասաց Սոս Ջանիբեկյանը:

Իննա խոջամիրյանը շնորհակալություն հայտնեց նաև սերիալի սցենարիստ Անի Մաղաքիանին: Ի դեպ, սցենարիստի հետ թվով չորրորդ համագործակցությունն էր:

Ձեզ ենք ներկայացնում մանրամասներն ու լուսանկարները:

Փակ նախադիտմանը ներկա էին մի շարք հայտնիներ, նախագծի գործընկերներն ու ընկերները, որոնք կանգնած էին հեռուստասերիալի ակունքներում:

Հեռոսւտասերիալի վերջին երկու սերիաները Ա-թիվի հեռուստաընկերության եթերում կլինեն ապրիլի 2-ին և 4-ին՝ 20:45:

Շնորհակալություն Grigorian’s studio -ին գեղեցիկ նկարների և վիդեոհոլովակի համար

https://www.youtube.com/shorts/1zwlzUCxO6w

You May Also Like

See more