Օրեր առաջ ներկա էինք Հայաստանում Converse բրենդի առաջին սրահի բացման արարողությանը Դալմա Գարդեն մոլում: Սրահում ներկայացված է կանանց, տղամարդկանց, երեխաների սպորտային կոշիկներ և հագուստ: Բրենդն ունի 100 տարվա պատմություն, որն այս պահին ղեկավարվում է Nike-ի կողմից։ Ռոք երաժիշտների, սպորտսմենների, դեռահասների սիրելի բրենդը տարեցտարի դարձել է էլ ավելի գունեղ և բազմաոճ: Հայաստանում Converse բրենդի պաշտոնական բացման արարողությանը ներկա էին հայտնի հյուրեր, ինչպես նաև բրենդի սիրահարներ: Բարձրաճաշակ երաժշտություն, համեղ հյուրասիրություն, ինչպես նաև պարային շոու ծրագիր, որն ուղեկցվում էր բասկետբոլով, ահա այսպիսի ջերմ մթնոլորտում էլ տեղի ունեցավ բրենդի պաշտոնական բացման արարողությունը:
Հետևե՛ք Converse Armenia պաշտոնական էջերին այս հղումներով՝
https://www.facebook.com/ConverseArmenia
https://www.instagram.com/converse_armenia/