Ապրիլի 18-ին Երևանի Best Western Plus Congress հյուրանոցում տեղի ունեցավ երգչուհիԱստղիկ Սաֆարյանի թվով 4րդ «Դու Ուժեղ ես» խորագրով հերթական ձայնասկավառակիփակ շնորհանդեսը և երգչուհու բեմական գործունեության 15 ամյակին նվիրված միջոցառումը:
Այս անգամ միջոցառման հյուրերն էին հայտնի և սիրված անձիք, գործարարներ, տարբերապրանքանիշների ներկայացուցիչներ, ինչպես նաև ընկերներ և գործընկերներ: Միջոցառման ընթացքում երգչուհին հանդես եկավ համերգային կատարմամբ, որումներառված էին ինչպես նոր ձայնասկավառակից հեղինակային կատարումներ, այնպես էլերգչուհու երգացանկից տարբեր տարիների հիթային կատարումներ: Բոլոր հյուրերիննվիրվեցին երգչուհու «Դու Ուժեղ ես» ձայնասկավառակը՝ մատուցված նախադեպը չունեցողնորովի USB ֆլեշ-կրիչների տեսքով և որում ներառված հատուկ QR կոդի միջոցով հնարավորէր նաև հղումով ներբեռնել ձայնասկավառակը Apple Music–ից: Ամբողջ միջոցառման գունայինլուծումները կապված ձևավորման և հյուրերի dress-code–ի հետ համապատասխանեցված էրգլխավոր exclusive գործընկեր «Կոկա-Կոլա» ընկերության բրենդային կարմիր և սպիտակգունապնակի հետ:
Միջոցառման Հյուրերին սպասվում էր ոչ միայն համեղ հյուրասիրություն՝ ներկայացվածCongress հյուրանոցի «Ակցենտ» ռեստորանի կողմից ,և գինիների գեղեցիկ հյուրասիրությունմիջոցառման գործընկեր “Armenia Wine” ընկերության կողմից այլ նաև վիճականահանությամբխաղարկվող նվերներ՝ միջոցառման գործընկերների կողմից։
Գործընկերների թվում էին նաև ֆրանսահայ դիզայներ Մարի Սամվելյանի KOSHKA.Paris ֆրանսիական նրբաճաշակ հագուստի ապրանքանիշը, «Vivi-Event-Group» ընկերությունը, որըապահովել էր սրահի գեղեցիկ ձևավորումը ինչպես նաև «SAS-Sweet» ընկերությունը, որն իրվրա էր վերցրել տոնական գեղեցիկ տորթի տրամադրման պատասխանատվությունը: Միջոցառման ժամանակ գլխավոր exclusive գործընկեր “Կոկա-Կոլա» ընկերությունը, գլխավորգործընկեր Congress-հյուրանոցը, “Armenia Wine” ընկերությունը , “KOSHKA.Paris» և «Ացո» ապրանքանիշները վիճակահանության միջոցով ներկաներին նվիրեցին տարբերապրանքային փաթեթներ և նվեր-քարտեր։
Դե ինչ, ևս մեկ գեղեցիկ միջոցառումը կարելի է համարել ստացված։