ԱՐԵՎՆԵՐ մանկապատանեկան անսամբլի փառատոնը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում

ԱՐԵՎՆԵՐ մանկապատանեկան անսամբլի փառատոնը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում

Օրերս տեղի ունեցավ ԱՐԵՎՆԵՐ մանկապատանեկան անսամբլի փառատոնը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Փառատոնի շրջանակներում ելույթ ունեցավ փոքրիկ  Արփի Արզումանյանը իր <<Լավ ընկերներ>> կատարումով։ Երաժշտության և խոսքի հեղինակն է Արփինե Հովհաննիսյանը:
Ի դեպ փոքրիկ երգչուհին առաջին քայլերն է կատարում երգի ոլորտում։ Դե գեղեցիկ շոուն ապահովեցին Dzmeruk-ի հեքիաթից եկած մուլտհերոսները:

<<Արևներ>> (վերանվանված) մանկապատանեկան անսամբլը ունի 10 տարվա պատմություն և 38 տարվա նախապատմություն: Վոկալ-գործիքային ժանրի այս խումբը հիմնադրել է  կոմպոզիտոր, գործիքավորող, մանկավարժ  Արմեն Դիվանյանը 1981թ.: Երկու ամիս անց նրան է միացել վոկալի մասնագետ, երգչուհի  Արփինե Հովհաննիսյանը: Ի սկզբանե անսամբլը կոչվել է «Առվակ»: Ամիսներ անց հաջողությամբ մենահամերգ ունեցավ Հայաստանի Կոմպոզիտորների Միության դահլիճում, սիրվեց ու լայն ճանաչում գտավ:

1996թ. Արմեն Դիվանյանին և Արփինե Հովհաննիսյանին, որպես ոլորտի փորձառու մասնագետներ, հրավիրեցին Հանրային Ռադիո «Արևիկ» մանկական անսամբլը ղեկավարելու՝ առաջարկելով  միավորել երկու խմբերի ուժերը: Ձայնագրվեցին 200-ից ավել նոր երգեր,որոնք մտան ռադիոյի ոսկե ֆոնդ:

2007թ. Հանրային Հեռուստատառադիոյի ղեկավարության որոշմամբ՝ «Արևիկը», որպես մանկական լավագույն պրոֆեսիոնալ խումբ, Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում առաջինը պետք է ներկայացնի Հայաստանը Մանկական Եվրատեսիլում: Հանրահայատ ու սիրված «Երազանք» երգի կատարմամբ հաղթանակից խմբին բաժանեց ընդամենը  ուր մեկ միավորը: Արմեն Դիվանյանի և Արփինե Հովհաննիսյանի ստեղծագործական միության նման արդյունքի համար՝ նրանք պարգևատրվեցին կառավարության կողմից:

2018 թվականը Հայաստանի հինգ մարզերով համերգային շրջագայությունների տարի էր:

Արմեն Դիվանյանի անվան «Արևներ» խումբը շարունակում է ակտիվ մասնակցել Հայաստանի կարևորագույն երաժշտական միջոցառումներին, անցկացնել ամենամյա մանկապատանեկան երգի փառատոներ,անընդհատ թարմացնել ծրագիրը գեղեցիկ նոր երգերով: Ամեն տարի մենահամերգով ելույթ է ունենում լավագույն հայաստանյան դահլիճներում, որի թեմատիկան արտացոլում է մեր երկրի կարևոր իրադարձությունները (Եղեռնի  100ամյակին նվիրված «Հայաստանը մենք ենք», մանկական թեմաներով` «Մեր բակը», «Երազանք»,մեր մայրաքաղաքի  2800 ամյակին նվիրված  «Իմ սիրելի Երևան» թեմատիկ նախագծերը): 2019թ. «Արևները» Մասնակցեց Սուրբ ծննդյան տոներին նվիրված երևանյան տոնակատարությանը,օրեր առաջ մեծ հաջողությամբ իրականացավ «Սիրված երգեր» խորագրով մենահամերգը:

You May Also Like

See more