Երևի նկատել եք, որ վերջին ընթացքում մեր կայքում շատ են հայտնվում մանկական միջոցառումներ, այո՛, այո՛, դա նրանից է, որ մեր հրաշք հայ մանուկները ամփոփում են 2019 թվականը նորանոր ձեռքբերումներով` ուրախացնելով նախ իրենց ծնողներին, ապա ինչու ոչ, նաև մեզ բոլորիս։ Ահա այդպիսի գեղեցիկ համերգային ծրագրերից մեկի էլ ներկա եղանք մենք նախորդ օրը. սիրված երգիչ Արսեն Գրիգորյանի երգարվեստի դպրոցի սաները ամփոփեցին տարին ջերմ միջոցառմամբ։ Պոստում ներկայացված կադրերով Դուք կզգաք, թե ինչ սուպեր համերգի մասին է խոսքը, իսկ միջոցառման մասին փոքրիկ տեղեկությունը սիրով տրամադրում ենք մենք, քանի որ զրուցել ենք Արսեն Գրիգորյանի հետ հենց միջոցառման օրը։
– Շնորհակալ ենք բոլորին այս կարևոր օրը մեր կողքին լինելու համար, քանի որ այսօր իմ սաների համար իսկապեա շատ կարևոր օր է, նրանք բոլորն առաջին անգամ բեմ են բարձրանում` կատարելով իրենց սիրելի երգերն կենդանի հնչողությամբ։ Այո՛, մենք դեռ շատ փոքրիկ ենք, փոքրիկ երեխա, ով դեռ իր ասելիքը կներկայացնի երգարվեստի մեծ լսարանին, կզարմացնի հայ հանդիսատեսին, քանի որ ես անչափ կարևորում եմ կենդանի կատարումը հենց վաղ տարիքից։ Այո՛, մենք փոքրիկ ենք, բայց մի ամբողջական օրգանիզմ ենք, ընտանիք, որտեղ ես, սաներս և իմ սաների ծնողներն ամուր իրար ձեռք ձեռքի բռնած բարձրանում ենք աստիճաններով վեր` դեպի նորանոր բարձունքներ։ Սպասեք էլ ավելի գեղեցիկ երգերի ու կատարումների, ամեն ինչ դեռ առջևում է, – PaparazziLife֊ին իր հարցազրույցում նշեց Արսեն Գրիգորյանը։