Գարաժ Մաստերս մոլը առաջինն է տարածաշրջանում` ամեն ինչ տան և մեքենայի համար սկզբունքով:
Մասնագիտացված մոլում կան տեխսպասարկման 14, ավտոլվացման 4 կետ, ավտոսրահներ, բանկային ծառայություններ, սուպերմարկետ, ֆուդկորտ, մանկական գոտի, վիրտուալ իրականության խաղեր և սրճարան:
Այստեղ է գտնվում Հայաստանում առաջին «Տեսլա» ավտոսրահը, երկրորդական ավտոշուկա, 14 սպասարկման կետ որտեղ սպասարկվելու են բոլոր մեքենաները անկախ բրենդից:
17.000 քմ առևտրային տարածքում կարող եք գտնել մեքենայի համար հատուկ տեխնիկա, պահեստամասեր, օժանդակ նյութեր, ինչպես նաև նոր և օգտագործված մեքենաներ:
Գարաժ Մաստերս մոլը գտնվում է Մազմանյան 1 հասցեում, բաց է ամեն օր ժամը 10:00-22:00: