«ԵՐԵՎԱՆ ՊԼԱԶԱ» ԲԻԶՆԵՍ-ԿԵՆՏՐՈՆԻ 10 ԱՄՅԱԿԸ ԵՎ ՀՅՈՒՐԵՐԸ

«ԵՐԵՎԱՆ ՊԼԱԶԱ» ԲԻԶՆԵՍ-ԿԵՆՏՐՈՆԻ 10 ԱՄՅԱԿԸ ԵՎ ՀՅՈՒՐԵՐԸ

Հունվարի 30-ին «Երևան պլազա» բիզնես-կենտրոնը նշեց իր 10 ամյակը El Sky բարում: «Երևան պլազա»-ն համարվում է Հայաստանի առաջին «Ա» դասի բիզնես կենտրոնը, որն արդեն երկար տարիներ մատուցում է որակյալ ծառայություն իր գործընկերներին և հաճախորդներին:

Այս տարիների ընթացքում բիզնես կենտրոնը համագործակցել է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային բազմաթիվ առաջատար կազմակերպությունների հետ։

«Երևան պլազա» -ի տնօրեն Արմեն Վարդերեսյանը իր խոսքում նշեց, որ այս տարի նախատեսվում է բիզնես կենտրոնն ավելի արդիականացնել՝ իրականացնելով ներքին հարդարման աշխատանքներ: Նոր ինտերիեր դիզայն է նախատեսվում նաև բիզնես-կենտրոնի ատրիումի համար՝ ավելի ժամանակակից, բայց նաև բնությանն ավելի մոտ ձևաչափով։

Միջոցառման հատուկ հյուրերն էին ԱրմՔոմեդիի Նարեկն ու Սերգեյը, իսկ երեկոյի ուրախ և բարձր տրամադրությունը ապահովեց “By The Way” երաժշտական խումբը: Միջոցառման ընթացքում հնչեցին վարձակալության շահավետ պայմաններ կենտրոնի տնօրինության կողմից: Միջոցառումն ավարտվեց փոխշահավետ բիզես-պայմանավորվածություններով և նոր բիզնես-ծանոթություններով:

You May Also Like

See more