2024 թվականի հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ «Զբոսաշրջության Նորարարության և Զարգացման Ֆեդերացիայի» (ԶՆԶՖ) պաշտոնական շնորհանդեսը։ Այն յուրահատուկ հարթակ է ոլորտի առաջատար մասնագետներին, գործարարներին և պետական կառույցների ներկայացուցիչներին համախմբելու համար։
Ֆեդերացիայի ստեղծման նպատակն է՝
- աջակցել զբոսաշրջության նորարարական գաղափարների իրականացմանը,
- նպաստել տեղական և միջազգային ներդրումային ծրագրերի զարգացմանը,
- աջակցել ոլորտի մասնագետների կրթությանը և վերապատրաստմանը,
- ապահովել կայուն զբոսաշրջության զարգացում՝ համաշխարհային շուկայում Հայաստանի մրցունակությունը բարձրացնելու համար։
Շնորհանդեսի ընթացքում անցկացվեց մի շարք հետաքրքիր զեկույցներ և քննարկումներ.
- Ֆեդերացիայի առաքելությունը և ռազմավարական նպատակները,
- Զբոսաշրջության նորարարության և տեխնոլոգիական լուծումների ազդեցությունը ոլորտի զարգացման վրա,
- Հայաստանի զբոսաշրջային ներուժի ներկայացում և միջազգային համագործակցության հեռանկարներ։
Հրավիրված Էին Հատուկ հյուրեր, խոսնակներ: Կազմակերպված էր գեղեցիկ հյուրասիրություն որն ուղկցվեց հաճելի ծանոթություններով:
Միջոցառմանը ներկա էիպ միջազգային ճանաչում ունեցող ոլորտային փորձագետներ, դիվանագիտական համայնքի անդամներ, զբոսաշրջության ոլորտում գործող ընկերությունների ղեկավարներ և նորարարներ։
«ԶՆԶՖ»-ն նպատակ ունի դառնալ Հայաստանի առաջատար հարթակը՝ համախմբելով տեղական և միջազգային ռեսուրսները՝ զարգացնելու համար զբոսաշրջությունը նոր մակարդակի վրա։
Մուտքը բաց է բոլոր շահագրգիռ անձանց համար։