Զբոսաշրջության Նորարարության և Զարգացման Ֆեդերացիան ազդարարեց 2025-ի մեկնարկը՝ նոր գաղափարներով ու մեծ նպատակներով

✨ Նոր ճանապարհների սկիզբ՝

Գառնիում Հունվարի 25-ին, Գառնիի հիասքանչ բնապատկերում, «Յոթ Քար» ռեստորանում, տեղի ունեցավ Զբոսաշրջության Նորարարության և Զարգացման Ֆեդերացիայի (ԶՆԶՖ) 2025 թվականի Տարվա Բացման արարողությունը։ Այս բացառիկ միջոցառումը համախմբել էր ոլորտի առաջատարներին, նորարարներին ու զբոսաշրջային բիզնեսի ներկայացուցիչներին՝ քննարկելու ոլորտի զարգացման ռազմավարական ուղղությունները, ներկայացնելու նոր ու հետաքրքիր գաղափարներ և ստեղծելու համագործակցության նոր հարթակներ:

Մասնակիցները վաղ առավոտյան մեկնելով Երևանից՝ ժամանեցին Գառնի, որտեղ նրանց դիմավորեց բացառիկ միջավայր և ոգեշնչող քննարկումներ։ Օրվա մեկնարկը նշանավորվեց սուրճի ընդմիջումով, որի ընթացքում հյուրերը ծանոթացան միմյանց հետ ու նախապատրաստվեցին բովանդակալից օրին։

Միջոցառումը պաշտոնապես բացեց Լանա Մինասյանը, որին հաջորդեց ԶՆԶՖ համահիմնադիր նախագահ Ալինա Պետրոսյանի 2025 թվականի աշխատանքային պլանի և ռազմավարության շնորհանդեսը։

📌 Գլխավոր թեմաները՝
✅ ՀՀ Զբոսաշրջության զարգացման նոր ռազմավարությունը (Լիլիթ Պետրոսյան)
✅ Հայաստան-Վրաստան տուրիզմի նոր հեռանկարները (Վիոլետա Արոշիձե, Վրաստանի տուրիզմի ասոցիացիայի փոխնախագահ)
✅ Տուրիզմը որպես համայնքների զարգացման շարժիչ ուժ (Էմին Երիցյան, Հայաստանի համայնքների միության նախագահ)
✅ Նոր տուրիստական ուղղություններ՝ առագաստանավային և օդապարիկային տուրիզմ (Արտաշես Դադայան, «Վինդս օֆ Արմենիա»; Նաիրի Բարսեղյան, Օդագնացների Ֆեդերացիա)

🚀 Նորարար տեխնոլոգիաները զբոսաշրջության ոլորտում
Օրվա երկրորդ հատվածում բեմ բարձրացան ոլորտի առաջատար տեխնոլոգիական և բիզնես մասնագետները՝ ներկայացնելու տուրիզմում նորարար գործիքներն ու հնարավորությունները։

💡 Ինչպես բարձրացնել վաճառքները և գրավել նոր հաճախորդներ՝ CRM, Web, Mobinex հարթակներով (Վահագն Ղազարյան, «Ստամինա» ընկերության հիմնադիր)
💡 LinkedIn-ը՝ որպես տուրիզմի ոլորտի կապերի ստեղծման հարթակ (Հրաչյա Ղազարյան, «ԼԻԴԱՐՏՈ»)
💡 Ինչպես սոցիալական մեդիան փոխում է զբոսաշրջության խաղի կանոնները (SMM) (Թամարա Ավագյան, «Any Wish Tour»)
💡 B2B համագործակցության նոր ուղիներ (Մերի Նիկոլաիշվիլի, «ԶՆԶՖ» B2B բաժնի ղեկավար)
🍷 Նոր կապեր, նոր հնարավորություններ

Օրվա վերջին հատվածը վերածվեց համագործակցության ամրապնդման հարթակի, որտեղ մասնակիցները ոչ միայն քննարկեցին ոլորտի ապագան, այլև կնքեցին մի շարք գործընկերային հուշագրեր։

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ հյուրասիրություն և նեթվորքինգ, ինչը հնարավորություն տվեց ստեղծելու նոր կապեր ու գաղափարներ, որոնք կվերածվեն իրական նախագծերի ու համագործակցությունների։

🔜 Տուրիզմի ապագան սկսվում է հենց այստեղ

2025-ը խոստանում է լինել տուրիզմի նորարարության տարի, և ԶՆԶՖ-ն պատրաստ է այդ ճանապարհին ստեղծելու խելացի լուծումներ, ամրապնդելու միջազգային կապերը և զարգացնելու Հայաստանում տուրիզմի բոլոր ուղղությունները։

➡️ Կայք՝ tidfederation.am
📩 Էլ. փոստ՝ znzfederation@gmail.com
📞 Հեռ.` +374 555 88858 (Viber, WhatsApp, Telegram)

You May Also Like

See more