Արդեն 2 տարի է ինչ էլեկտրամոբիլների բազմաթիվ սիրահարներ հավաքվում են էլեկտրամոբիլների երթի։ Միջոցառումը միտված է հասարակության շրջանակներում էլեկտրամոբիլների լայն տարածմանը, որը կնպաստի կառուցել էկոլոգիապես մաքուր պետություն։ Նախորդ տարի երթը նվիրված էր ՀՀ անկախության օրվան։ Այս տարի երթը նվիրված էր էլեկտրամոբիլների միջազգային օրվան։ Շքերթը սկսվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շրջակայքում ծառատունկից։ Այնուհետև էլեկտրամոբիլների շքերթը շարունակվեց Երևան քաղաքում, շարժվեցին դեպի Երևանի քաղաքապետարան առաջարկներ ներկայացնելու։ Եզրափակիչ հանդիպումը Գարաժ մոլում էր, որտեղ հավաքվել էին հարյուրավոր էլեկտրամոբիլիստներ։ Տեղի ունեցավ էլեկտրամոբիլների ցուցահանդես, ավտոմրցարշավ։
#PoweredbySolara
Ի դեպ, էլեկտրամոբիլների շքերթ 2021 միջոցառման գլխավոր հովանավորը SOLARA ընկերությունն էր, որն, ակտիվորեն նպաստում է Հայաստանում կանաչ մշակույթի տարածմանն ու զարգացմանը։ Ընկերությունը, լայնացնելով էլեկտրական լիցքավորման կայանների ցանցը, մինչև տարվա վերջ նախատեսում է ՀՀ-ում և Արցախում տեղադրել ավելի քան 40 SOLARA էլեկտրական լիցքավորման կայաններ։