Էվրիկա դպրոցը նախորդ օրը պաշտոնապես բացեց իր դռները նոր՝ Ադոնցի 6/2 ( Երազ բնակելի թաղամաս )հասցեում, առավել ընդարձակ, նորացված ու գեղեցիկ պայմաններում: Արդեն հարազատ դարձած աշակերտներ, սիրելի ուսուցչական կազմ ու բազում հյուրեր: Դպրոցի տնօրեն Լիանա Բադալյանի հետ զրուցելիս շատ հետաքրքիր տեղեկություն ստացանք Էվրիկա դպրոցի մասին, որն էլ սիրով ներկայացնում ենք Ձեզ.
Էվրիկա դպրոցը հիմնադրվել է 2017 թ-ին` նպատակ ունենալով ՀՀ-ում ստեղծել բազմալեզու(պոլիլինգվալ) և բազմամշակույթ միջավայր, որտեղ նորագույն մոտեցումներով հանրակրթական կրթությանը զուգահեռ հնարավորություն կտրվի սովորող երեխաների` միջազգային արդի չափանիշներին համապատասխան բարձր մակարդակի բազմալեզու կրթությունն ու բազմակողմանի զարգացումը:
Իր նպատակները իրագործելու համար էվրիկա դպրոցը մշակել և իրականացնում է օտարի լեզուների ուսուցման հատուկ ծրագիր, որի արդյունքում 1-ին դասարանից սկսած մայրենի լեզվին զուգահեռ աշակերտներին ուսուցանում են նաև անգլերեն և ռուսերեն, իսկ 3-րդ դասարանից սկսած՝ գերմաներեն կամ ֆրանսերեն: Լեզուների ուսուցանմանը զուգահեռ աշակերտները ծանոթանում են նաև տվյալ լեզվակիր ժողովուրդների պատմությանն ու սովորություններին: Կրտսեր դասարաններում ձեռք բերված լեզվական գիտելիքներն ու հմտությունները միջին դպրոցում հնարավորություն են տալու աշակերտներին մասնակցելու միջազգային կրթական ծրագրերի, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում: Այս պահին դպրոցը համագործակցում է Թիբիլիսիի «Այա գես» միջազգային դպրոցի հետ և արդեն հունվար-փետրվար ամիսներին կիրականացվի մասնագետների և աշակերտների փոխանակման ծրագիրը:
Միջին դասարաններում կրթական ծրագրի հիմնական բաղադրիչը բնագիտական առարկանների խորացված ուսուցումն է: ԵՊՀ-ի Կենսաբանության ֆակուլտետի հետ կնքված պայմանագրի համաձայն կազմվել է հատուկ ծրագիր, որը հնարավորություն է տալիս 4-րդ դասարանից սկսած «Ես և շրջակա աշխարհը», բնագիտություն, կենսաբանություն, քիմիա և ֆիզիկա առարկաները ուսումնասիրել հատուկ ծրագրով ինչպես դասարանային, այնպես էլ լաբորատոր պայմաններում:
Էվիկա դպրոցի ուսումնական ծրագրի կարևոր բաղադրիչն են կազմում նաև թեմատիկ դաս- էքսկուրսիաները, այցելություն թանգարաններ, պատկերասահներ, գրադարաններ, ինչպես նաև պատմամշակութային վայրերի այցելություն Հայաստանի տարբեր քաղաքներում և համայքներում: Պարբերաբար կազմակերպվում են նաև ճանաչողական դասեր բնության գրկում, բացօթյա ցուցահանդեսներ և այլն:
Էվրկա դպրոցում գործում է նաև Արմաթ լաբորոտորիա, որտեղ աշակերտները ուսումնասիրում են տեղեկատվական տեխնոլոգիաներ և ռոբոտաշինություն:
Հատուկ ծրագրով է իրականացվում նաև ֆիզիկական կրթությունը, որի մեջ ներառված է լող, պար, ֆուտբոլ:
Կրթական այս բոլոր ծրագրերն ու մոտեցումներն ունեն մեկ գլխավոր նպատակ՝ բացահայտել և զարգացնել յուրաքանչյուր երեխայի անհատական, միայն իրեն հատուկ մտավոր, հուզական ու ֆիզիկական առանձնահատկությունները, ոգեշնչել նրան ջնջելու հնարավորի ու անհանարի սահմանները, դառնալու իր մանկական ու պատանեկան անսահման երևակայության, ազատ մտքի ու կամքի արտահայտողը: Զարգացնելու սովորողի քննադատական մտածողությունն ու դառնալու իր ժամանակի հերոսը: