Համալսարանական պուրակի բացումը

Համալսարանական պուրակի բացումը

Հուլիսի 5-ին Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/27 հասցեում կայացավ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից կառուցված, Մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված «Համալսարանական» պուրակի բացման հանդիսավոր արարողությունը: Պուրակի բացումն ուղեկցվեց հանդիսավոր տոնակատարությամբ, երգ ու պարով: Ելույթ ունեցան Արմեն Դիվանյանի անվան «Արևներ» մանկապատանեկան անսամբլը, երգիչներ Էրիկը, Արսեն Գրիգորյանը (Մրո):

«ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ Արսեն Քարամյանը նշեց, որ «Համալսարանական» պուրակի կառուցմամբ ազդարարվել է 2008թ.-ին մեկնարկած և Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի փողոցում իրականացված քաղաքաշինական ծրագրի ավարտը: – Համալսարանական բնակիչները շատ գոհ են ինչպես իրենց բնակարաններից, այնպես էլ այն միջավայրից, որտեղ ապրում են: Իսկ նման պուրակի բացումն առավել հարմարավետ կդարձնի նրանց կենցաղը», – նշեց ԵՊՀ ռեկտորը :

Շուրջ 200 մլն ՀՀ դրամի ներդրում, 6000 քմ մակերեսով պուրակում տնկվել է մշտադալար և սաղարթախիտ շուրջ 300 ծառ և թուփ: Կառուցվել են ճեմուղիներ, տեղադրվել նստարաններ, աղբամաններ: Երեխաների համար կառուցվել են կահավորված, գեղեցիկ և հարմարավետ խաղահրապարակներ: Անցկացվել է ոռոգման համակարգ և ժամանակակից արտաքին լուսավորություն: Իսկ այս ամենն ամբողջացնում է լուսային շատրվանը: Այցելուների ժամանցը լիարժեք դարձնելու նպատակով պուրակում գործելու է նաև սրճարան, որի տանիքում տեղադրված է արևային ֆոտովոլտային կայան` այգու արտաքին լուսավորության կարիքները մասնակի հոգալու համար, քանի որ շահագործման և պահպանման աշխատանքները նույնպես իրականացնելու է ԵՊՀ շրջանավարտների միավորումը: Պուրակի անվանակոչումը` «Համալսարանական», իրավմամբ խորհուրդ ունի իր մեջ: Ոչ հեռավոր 2008թ.-ին, երբ հիմնադրվում էր Ավան 1 համալիրը` ԵՊՀ դասախոսների և գիտաշխատողների համար, որևէ մեկը չէր էլ կարող պատկերացնել, որ ծրագրի հաջողությունը սկիզբ պետք է դներ նման մասշտաբային քաղաքաշինական ծրագրի` ուղղված երիտասարդ ընտանիքներին և մասնագետներին: Հետագա բոլոր ծրագրերում ևս համալսարանականները մեծ թիվ են կազմել` շահառու խմբում, ուստի նպատակահարմար է համարվել պուրակը կոչել «Համալսարանական»:

You May Also Like

See more