Հայկական առաջին շարժական էներգախնայող չորանոցն արդեն իրականություն է

Հայկական առաջին շարժական էներգախնայող չորանոցն արդեն իրականություն է

Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ «Կայուն գյուղատնտեսություն և էներգետիկա» խորագրով միջոցառումը, որի ընթացքում տեղի ունեցավ Բարի Արև 1 և Բարի Արև 2 արևային արդյունաբերական կայանների, ինչպես նաև Aregi չրերի արտադրամասի և Օպտիմում միրգ-բանջարեղենի և փայտի չորացման հայկական առաջին շարժական չորանոցի բացման արարողությունը։

Շարժական չորանոցի առաջին գնորդը դարձավ ArLeAM ընկերությունը՝ հիմք դնելով Optimum EnergyArLeAMACBA Leasing ընկերությունների եռակողմ համագործակցությանը:

Շարժական չորանոցն աննախադեպ է իր տեխնոլոգիական լուծումներով և բիզնես մոդելով։ Ունի մեծ ներուժ հեղափոխելու չրագործության ոլորտը ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում։
Արևային էներգիայով աշխատող չորանոցն ունի 3 կարևոր առանձնահատկություն՝

  • Հայաստանում նորարարական տեխնոլոգիաների զարգացում,
  • Հայկական արտադրանքի խրախուսում,
  • Խնայում է էլեկտրաէներգիա, քանի որ աշխատում է արևային էներգիայով։

You May Also Like

See more