Օրերս խոսել ենք երիտասարդ Make up արտիստ Լուիզա Ազատյանի հետ իր ձեռքբերումների և հաջողության գաղտնիքի մասին․
- Կպատմե՞ք Ձեր մասին
–Ես Լուիզա Ազատյանն եմ, 23տարեկան,առաջին մասնագիտությամբ հոգեբան, երկրորդ մասնագիտությամբ դիմահարդար։ Դեռ վաղ տարիքից հետաքրքրված եմ եղել դիմահարդարմամբ, բայց այն չեմ պատկերացրել, որպես հիմնական մասնագիտություն: Առաջին քայլերս այս ոլորտում արել եմ դեռ 15 տարեկանում․ այդ ժամանակ մեր տանը ստեղծել էի փոքրիկ անկյուն, որտեղ գեղեցկացնում էի ընկերուհիներիս։ Եկավ մի ժամանակ, երբ առաջարկ ստացա աշխատել բարձրակարգ սրահում եւ չմերժեցի:
- Ինչպե՞ս սկսեցիք զբաղվել պրոֆեսիոնալ դիմահարդարմամբ
–Հաճախորդների մեծ հոսքը ինձ ավելի հմտացրեց այս գործում։Տեսնելով հաճախորդների գոհունակությունը, որպես կին ավելի ինքնավստահ ինձ մոտից հեռանալը, եղավ իմ կարիերայի համար առաջ գնալու մեծ մոտիվ:
- Մենք գիտենք, որ բացի դիմահարդարելուց նաեւ ունեք աշակերտներ, ինչպե՞ս սկսեցիք դասավանդել, ինչ տեսակի դասընթացներ ունեք
–ՈՒնեցա առաջարկ սովորեցնել Make up-ի գաղտնիքները հաճախորդներիցս մեկին, կլինեմ անկեղծ, ընդունելու հետ մեկտեղ մեծ պատասխանատվություն էի զգում քանի որ փորձառու չէի: Մշակեցի ծրագիր, որը տարեց տարի կատարելագործեցի եւ արդեն 7 տարի է գիտելիքներս փոխանցում եմ իմ աշակերտներին։ ՈՒնեմ բազմաթիվ աշակերտներ նաեւ արտերկրից, ովքեր այսօր արդեն հաջողել են դիմահարդարման ոլորտում կայանալ եւ իրենց դիրքը ունենալ, որպես առաջադեմ մասնագետներ: Եվ ես դա համարում եմ իմ մեծ ձեռքբերումներից: Անցկացնում եմ թե՛ սկսնակների համար պրոֆեսիոնալ դասընթացներ, թե՛ վերապատրաստման դասընթացներ արդեն աշխատող make up արտիստների համար: ՈՒնեմ նաեւ ինքդ քեզ դիմահարդարման դասընթացներ՝ այն աղջիկների համար, ովքեր ոզում են գրագետ եւ գեղեցիկ շպարվել:
- Ո՞րն է այս ոլորտում Ձեր ամենամեծ ձեռքբերումը
–Մեծ ձեռքբերումներիցս եմ համարում իմ անցկացրած մաստեր կլասները, որոնց ժամանակ աշխատել եմ մեծ լսարանների հետ, ներկայացրել եմ աշխարահռչակ ապրանքանիշների պրոդուկտներ ( Mac,Givenchy) : Ուզում եմ նշել, որ լավ մասնագետ լինելուց զատ շատ կարեվոր է թե՛ աշակերտների, թե՛ հաճախորդների հետ աշխատելու ճիշտ մոտեցումը, որի համար ինձ օգնեց իմ առաջին մասնագիտությունը: Ինքս էլ միշտ հետեւում եմ դիմահարդարման ոլորտի զարգացումներին եւ փորձում շարժվել ժամանակին համընթաց:
Լուիզա ջան շնորհակալ ենք շատ հաճելի և անկեղծ զրույցի համար, մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ։