Այս 9-ը տարիների ընթացքում իր համեղ խոհանոցով և բարձր մակարդակի սպասարկմամբ Tsirani Garden Restaurant-ը դարձել է շատերի սիրելի վայրը, դա էր վկայում հյուրերի մեծաթիվ քանակը:
Ծննդյան 9-րդ տարեդարձը նշվեց հաճելի և ջերմ մթնոլորտում:
Երեկոյի բարձր տրամադրությունը ապահովում էին Alma Sax quartet-ը, Ծիրանի բենդը և Dj-ներ Arni Rock-ը և Haik Solar-ը, իսկ համեղ և տարբերվող հյուրասիրությունը ապահովել էին MBG Catering-ի պրոֆեսիոնալ մասնագետները:
Matrixeffect.am-ի շարժական հոլովակների շնորհիվ բոլոր հյուրերը հեռացան՝ իրենց հետ տանելով Tsirani Garden Restaurant-ի 9-րդ տարեդարձից փոքրիկ հիշողություններ: