Նորաձևության և տեքստիլ արդյունաբերության կայուն էկո-համակարգ Հայաստանում

Նորաձևության և տեքստիլ արդյունաբերության կայուն էկո-համակարգ Հայաստանում

Երեկ Մելանտե կարի ֆաբրիկայում «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ի նախաձեռնությամբ պաշտոնապես մեկնարկեց «Նորաձևության և տեքստիլ արդյունաբերության կայուն էկո-համակարգ Հայաստանում» ծրագիրը, որին ներկա էին ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանը, հայ դիզայներներ և տեքստիլ արտադրողներ, ինչպես նաև ոլորտի տեղական և միջազգային գործընկերներ:

Ծրագրի նպատակն է բարելավել նորաձևության և տեքստիլ ոլորտների տեխնիկական և գործարար հմտությունները, ընդլայնել ոլորտի ներկայությունը տեղական և միջազգային շուկաներում, ստեղծել նոր աշխատատեղեր և վերամշակման մոդելի վրա հիմնված կայուն մատակարարման արդյունաբերական ցանց:

Ծրագիրը ֆինանսավորվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ Կառավարման Հիմնադրամ»-ի (GGF) կողմից՝ բրիտանացի ժողովրդի տրամադրած աջակցությամբ։ Ծրագրի հիմնական միջազգային գործընկերներն են «Eco-Age» և «Fashion Scout» բրիտանական կազմակերպությունները: Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ բնական հումքից պատրաստված հյուրասիրություն <<Նատիռա Գրուպ>>-ի կողմից:

You May Also Like

See more