Օրեր առաջ, Հունիսի 1-ին «Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան» նվիրված «Հայաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական ամսագրի խմբագրակազմի անմիջական նախաձեռնությամբ, արդեն երկրորդ անգամ, «Բոհեմ» թատրոնում տեղի ունեցավ «Նոր Սերունդ-2021» մրցանակաբաշխությունը: Գեղեցիկ բեմադրությամբ ու ստեղծված մանկական կոլորիտով կազմակերպիչները տարբեր անվանակարգերում մրցանակներ հանձնեցին մանկական ոլորտներում ծառայություններ մատուցող կազմակերպություններին, բժիշկներին ու անհատներին:
Բացման խոսքով հանդես եկավ ամսագրի գլխավոր խմբագիր ու միջոցառման կազմակերպիչ Լուսինե Նազարյանը, ով իր խոսքում նշեց, որ մեզանից յուրաքանչյուրիս պարտքն է սատար կանգնել երեխաների երազանքների իրականացմանը, հասարակության համար պիտանի զավակ դարձնելը, նրանց լիարժեք կյանք ինտեգրելը, երկրի, հայրենիքի հանդեպ անմնացորդ սիրով վարակելը, նրանց համար լուսավոր ապագա կերտելը: Նա հավելեց, որ այս հարցում իրենց մեծագույն ներդրումն ունեն այն կազմակերպություները, որոնց գործունեությունը միտված է երեխաների դաստիարակությանն ու խնամքին, ուստի նրանց անմնացորդ աշխատանքը արժանի է մեծ գնահատանքի ու խրախուսանքի:
Մրցանակաբաշխությունը մեկնարկեց սպիտակ խալաթը կրող մրցանակակիրներով, մասնավորապես՝
- Գինեկոլոգիայի, վերարտադրության եւ սաղմնաբանության ոլորտի զարգացման գործում ունեցած մեծագույն ավանդի համար մրցանակ շնորհվեց «Աստղիկ» ԲԿ-ի Հայ-իսրայելական վերարտադրողական բժշկության կլինիկայի ղեկավար, բ.գ.թ Մարինա Մկրտչյանին:
- Մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի ոլորտում ունեցած նշանակալի ներդրման եւ մասնագիտական բարձր պատրաստվածության համար «Մանկական վնասվածքաբան-օրթապեդ» անվանակարգում մրցանակ շնորհվեց «Ուիգմոր» կլինիկի վնասվածքաբան-օրթոպեդ Ադի Մհոյանին:
- Մանկական բարձրակարգ ծառայություններ մատուցելու համար մրցանակ շնորհվեց «Մայ Սիթի Դենթիստ» ստոմատոլոգիական և կոսմետոլոգիական կենտրոնին: Մրցանակը հանձնվեց մանկական ստոմատոլոգ Վերա Չաթալյանին:
- «Լավագույն մանկական հոգեբան, միակ վարքային վերլուծության թերապևտ» անվանակարգում մրցանակ շնորհվեց Լիլիթ Մազմանյանին:
- Մասնագիտական բարձր պատրաստվածության համար «Մանկական առաջատար ակնաբույժ» անվանակարգում մրցանակ շնորհվեց «ԲԻԲ Օպտիկ» ակնաբուժական կենտրոնի հիմնադիր, մանկական ակնաբույժ Գոհար Բիշարյանին:
Այնուհետև մրցանակներ հանձնվեցին արվեստի, մշակույթի, ժամանցի և մանուկների կրթության ոլորտներում իրենց անգնահատելի ավանդի համար՝
- Հայաստանում ժամանակակից պարարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար «Ժամանակակից սպորտային պարերի լավագույն համույթ»անվանակարգում մրցանակ շնորհվեց «Լայֆ եվ Միլլեննիում» սպորտային պարերի ստուդիայի ղեկավար, պարուսույց Քրիստինա Ավագիմյանին:
- Հայաստանում մենթալ թվաբանության ներդրման և զարգացման համար «Առաջատար կրթական հաստատություն» անվանակարգում հատուկ մրցանակ շնորհվեց «ABAC ACADEMY»-ի հիմնադիր տնօրեն Նարինե Բալայանին:
- «Առաջատար և սիրված վոկալ ստուդիա» անվանակարգում մրցանակ հանձնվեց «LI VOICE» ստուդիայի հիմնադիր և ղեկավար Լիլիթ Գրիգորյանին:
- «Ամենապահանջարկված արվեստի դպրոց» անվանակարգում մրցանակ շնորհվեց «РАДУГА» արվեստի դպրոցի տնօրեն Ինեսսա Բադալյանին:
- «Մանկական հանգստի և ժամանցի լավագույն անցկացման և տարաբնույթ միջոցառումների կազմակերպման ոլորտում ունեցած բացառիկ ներդրման համար» հատուկ մրցանակ շնորհվեց «Happium» ժամանցի կենտրոնի հիմնադիր տնօրեն Աննա Մովսեսյանին:
- «Հայկական երաժշտությունը Հայաստանում և միջազգային հարթակում բարձր մակարդակով ներկայացնելու համար» մրցանակ շնորհվեց «Հայոց արծիվներ» դհոլահարների խմբի գեղարվեստական ղեկավար Սամվել Խաչատրյանին:
- «Երեխաների սիրված լավագույն ժամանցային վայր» անվանակարգում մրցանակ շնորհվեց Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Վլադիﬕր Սիմոնյանին:
- «Ամենատարբերվող և թրենդային մանկական ժամանցի վայր» անվանակարգում մրցանակ շնորհվեց «Moon Light Girlspa & Kidsclub»–ի տնօրեն Լիզա Գևորգյանին:
- «Բարեգործական նախաձեռնությունների և սոցիալական տարաբնույթ ծրագրերի ակտիվ կազմակերպման, հասարակական ու բարեսիրական գործունեության և երեխաների բարեկեցության ապահովման համար» տրվեց հատուկ մրցանակ «Մեր Տունը» սոցիալական-հասարակական կազմակերպության հիմնադիր Տիգրանուհի Կարապետյանին:
- «Առաջատար մանկական ֆեյշն նախագիծ» անվանակարգում տրվեց մրցանակ «Kids Fashion Day» նախագծի և «Kids Expert» խանութ-սրահի համահիմնադիրներ՝ Կարմեն Ղազարյանին և Ռուբինա Գրիգորյանին:
- «Մանուկների խնամքի, նախադպրոցական կրթության և ինտելեկտուալ զարգացման գործում ունեցած մեծագույն ավանդի համար» տրվեց մրցանակ «ԼՕԼՕ» նախադպրոցական բազմագիտակ կրթության հաստատության հիմնադիր տնօրեն Հասմիկ Պետրոսյանին:
- «Եվրոպական չափանիշներին համապատասխան մանկական ժամանցի կենտրոն» անվանակարգում մրցանակ շնորհվեց «ՍԵՐունդ» մանկական ժամանցի կենտրոնի համահիﬓադիրներ Անի Հակոբյանին և Արուսյակ Մարկոսյանին:
- «Հայ մշակույթի զարգացման ոլորտում ունեցած մեծագույն ավանդի համար» հատուկ մրցանակ շնորհվեց ամենաբարձրակարգ «Դիսնեյ» արվեստի դպրոցի «Պրիմա» վոկալ համույթին՝ գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մկրտչյանին, վոկալիստ՝ Երանուհի Քալաջյանին:
- Հայաստանում «Միակ պատանի ոճաբան, նկարիչ, վարսահարդար» անվանակարգում մրցանակ շնորհվեց Էրիկ Ջուլֆայանին:
- «Լավագույն նորաստեղծ պարային խումբ» անվանակարգում մրցանակ տրվեց «Shavoyan Art school»-ի հիմնադիր-պարուսույց, Վաստակավոր կոլեկտիվ, Հայաստանի պարի պետական անսամբլի պարուհի Քրիստինե Շավոյանին:
- «Հայրենական շուկայում լավագույն համի ու որակի ապահովման համար» շնորհվեց հատուկ մրցանակ «APACHE» ընկերության տնօրեն Կարեն Պողոսյանին:
Իսկ միջոցառման ավարտին հատուկ մրցանակներ հանձնվեցին պրոդյուսեր Արփինե Գյուրջինյանին, «Փոքրիկ երկիր» մանկապատանեկան հեռուստահաղորդման, մշակույթի բնագավառում նշանակալի հաջողությունների և ձեռքբերումների, ինչպես նաև տարիներ շարունակ լավագույն համերգային նախագծեր իրագործելու համար:
«Մանկական հանդիսությունների յուրօրինակ կազմակերպման, քեյթերինգային ծառայությունների, ֆուրշետի եւ թեմատիկ կորպորատիվ միջոցառումների բարձրաճաշակ իրականացման համար» հատուկ մրցանակ տրվեց «Ani Furshet Decor»–ի հիմնադիր, դիզայներ Անի Զոհրաբյանին: