Ոստանում #ԳԱՌուն է

Ոստանում #ԳԱՌուն է

Margaryan Business Group-ի ռեստորաններում արդեն #ԳԱՌուն է, ասել է թե գառան մսով տարատեսակ ուտեստներ համտեսելու սեզոնը: Կհարցնեք՝ ինչու՞ հենց գարնանը…, դե որովհետև մասնագետները հուշում են, որ գառան միսը գարնանն ամենահամեղն է, և հենց գարունն է գառան միս ուտելու ամենաճիշտ սեզոնը: Հենց այս նկատառումն էլ հաշվի առնելով՝ Margaryan Business Group -ը գառան միս ուտելու նոր մշակույթ երևան բերեց իր հայկական ուղղվածությամբ «Չինար», «Ոստան», «Ծիրանի Տուն», «Ծիրանի Այգի» և արտասահմանյան գաստրո-ողղվածություն ունեցող «Alaska by Hans&Franz» ռեստորաններում ` անվանելով այն #ԳԱՌուն: Այո, և հենց այդ #ԳԱՌուն -ի փակ համտեսին էինք մենք նախորդ օրը, ու տեսեք, թե ինչ սիրուն կադրեր ենք որսացել Ձեզ համար: Եկեք նոր ճաշացանկի ամենաախորժելի կադրերը ներկայացնենք ստորև, անվանումները` հաջորդիվ, իսկ Ձեզ մնա միայն ընտրել Ձեր ֆավորիտ տարբերակն ու շտապել Ոստան:

#1 Տաք աղցան գառան մսով և հատապտղային սոուսով

#2 Գառան չալաղաջ պղպեղի խյուսով

#3 Գառան սրունք գինու սոուսով

#4 Գառան սրունք ( օսոբուկո )

#5 Մինի բուրգեր գառան մսով ( գառբուրգեր )

#6 Մինի քաբաբ գառան մսով

#7 Գառան թիակ գյուղական կարտոֆիլով

Ի դեպ, մոռացանք նշել, որ ուտեստները մենք վայելեցինք «Ոստան» ռեստորանի վերանդայում, IJEVAN գինիների և ապակուց այն կողմ թափվող գարնանային անձրևի ուղեկցությամբ:

You May Also Like

See more